ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գագիկ ՄԱՄՈԻԼՅԱՆ. Եթե մի ամիս չաշխատեմ, կկանգնեմ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ

Գագիկ ՄԱՄՈԻԼՅԱՆ. Եթե մի ամիս չաշխատեմ, կկանգնեմ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ
15.09.2015 | 11:47

Միգուցե նորություն չասեմ, բայց... Փորձը ցույց է տալիս, որ շարժման բնույթից ու պահանջից անկախ, հաջողության հասնելու համար կան մի քանի անհրաժեշտ գործոններ, որոնք թեև Հայաստանում դժվար է բավարար համարել, սակայն ձախողելու հավանականությունը ավելի են փոքրացնում: Արդեն որերորդ սոցիալական շարժումն է ձևավորվում Հայաստանում, որոնք ինչ որ նպատակ են դնում իրենց առաջ ու մասնակիորեն հասնում դրված նպատակին, սակայն վերջում, իշխանական ապարատի թեթև ձեռքով սևացվում ու մղվում լուսանցք: Ամենահաջողված շարժումն ըստ իս «Դեմ եմ»-ն էր, որի մի քանի առանձնահատկություններ ուսանելի են հետայսու որևէ սոցիալական կամ քաղաքական շարժում սկսելու համար, անկախ նրանից, որ հիմա փաստորեն «Դեմ եմ»-ը կարելի է ասել որպես շարժում գոյություն չունի: «Դեմ եմ»-ի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ մի գաղափարի շուրջ համախմբված էին մարդիկ, ովքեր ունեն ինտելեկտուալ բարձր մակարդակ, որոշակիորեն ֆինանսավորվում էր, կապ չունի թե ում կողմից, «Դեմ եմ»-ը շարժվում էր հստակ օրակարգով ու գիտեր իր իրավունքները: Հասարակ մի օրինակ` երբ որևէ ոստիկան մոտենում էր ու խնդրում ազատել ինչ որ տարածք, ակտիվիստները օրենսգիրքը բացում էին ու տվյալ ոստիկանին ցույց տալիս, որ տվյալ վայրում, տվյալ ակցիան իրականացնելը ոչ մի կերպ չի հակասում սահմանադրությանը, ոչ ոքի իրավումնքը չի խախտում ու ոստիկանը կամ պետք է հակասահմանադրական կարգով ցրեր հավաքավածներին կամ պետք է համբերատար սպասեր հրամանների վերադասի կողմից: Այսինքն անկախ նրանից, թե երկրում ինչպես են լուծվում նման խնդիրները, քո սահմանադրական իրավունքը քո ու իշխանության միջև ստեղծում է բուֆերային որոշակի գոտի, որը քեզ որոշակիորեն պաշտպանում է: Թերևս «դեմ եմ»-ը միակ շարժումն էր, որի փորձը կարելի է հաջողված համարել:
Մյուս շարժումները մարել հնարավոր եղավ մի քանի պատճառով. անկախ նրանից որ ավելի բազմամարդ էին ու լուրջ տրամադրված, չկար համակարգող մարմին ու կոնսոլիդացիա շարժման նպատակների շուրջ, ֆինանասավորում, թեկուզ չնչին` ինչ-ինչ ծախսերի համար ու ինտելեկտուալ առումով զգալիորեն թույլ էր: Եթե դու պահանջում ես ոստիկանից հարգել քո սահմաադրական իրավունքը, դրա համար ուղղակի պարտավոր ես թույլ չտալ որևէ հակասահմանադրական արարք, որը առանց այն էլ իր լիազորությունները չարաշահելու հակված ոստիկանին թույլ կտա գործել ավելի ազատ: Ֆինանսավորման բացակայությունը նույնպես զգալի ազդեցություն ունի: Օրինակ. ես ՀՀ իրավագիտակից, երիտասարդ քաղաքացի եմ, ինձ դուր չի գալիս իմ երկրի այժմյան վիճակը ու ես ցանկանում եմ պայքարել իմ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների իրացման համար, բայց իմ առջև ծառանում է մի լրջագույն խնդիր` ես ուղղակի ի վիճակի չեմ նվիրվել այդ արդար մղումով գործին քանի որ ունեմ ապրելու խնդիր: Եթե ես թեկուզ մի ամիս չաշխատեմ, ես կկանգնեմ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ: Օրինակը ինձ վրա եմ բերում, բայց այս խնդիրը կա մեր 95 տոկոսի մոտ: Ինչ որ նվազագույն պայմաններ պետք է ապահովվի նաև այդ առումով: Շարժումը պետք է լինի համակարգված, ունենա համակարգող մարմին, որը բաղկացած լինի բարձր ինտելեկտով, ադեկվատ երիտասարդներից, իսկ մնացած զանգվածը պետք է շարժվի միայն ու միայն նրանց ցուցումով: Մնացած բոլոր ինքնաբուխ, թեկուզ բազմամարդ շարժումները ուղղակի դատապարտված են ձախողման, քանի որ իշխանությունների համար դրանք պառակտելը մեկ օրվա խնդիր է:

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ