ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Արցախցու դեմ ցանկացած ըմբոստացողի «օնլայն» գնդակահարելու եմ

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Արցախցու դեմ ցանկացած ըմբոստացողի «օնլայն» գնդակահարելու եմ
22.01.2014 | 13:22

Անուններ չեմ տա, հուսով եմ՝ հասցեատերը կգտնի իրեն ասածիս մեջ: Երեւի Նոստրադամուսի պայծառատեսության եզակի պարգեւ պետք չէ՝ հասկանալու, որ երեկվա օրը վաղվա օրից պիտի տարբերվեր «այսօր»-ով, բայց որովհետեւ երեկը առաջին օրից չտարբերվեց ոչնչով, հետեւաբար այսօրն էլ՝ չի տարբերվում մնացած օրերից: Չկարողացաք տարբերել անկախությունը ազատությունից, տիկնայք եւ պարոնայք, եւ արդյունքում՝ անկախացաք՝ ձեր իսկ ազատությունից: Գրողի ծոցը՝ ռուսն էլ, Եվրոպան էլ, խնդիրը ձեր ցեցոտած դատողության մեջ է: Չհասկացաք, որ «ազգային շահ» ասվածը միակ շահն է, թերեւս, որի հետեւից բոլորս պիտի գնայինք: Ավա՜ղ, «սեփական բուրդը պետական բրդի հետ խառնել» չենք ուզում, ինչպես կասեր Ֆրունզիկը: Եթե Հայ լինել չսովորեցինք, ի՞նչ տարբերություն՝ ում «տակ» կլինենք: Արցախին էր պետք միանալ հոգով ու ազգովի,Արցախի´ն եւ ոչ՝ միրաժ-եւրոպաներին կամ բարոյապես մեռած Ռուսաստանին: Երբ Ճապոնիան ստորագրեց կապիտուլյացիան, հարյուրավոր ճապոնացիներ, տանը նստած, լուրը լսելուն պես ինքնասպան եղան՝ ազատ մեռնելը գերադասելով պարտությունն ընդունած երկրում ապրելուց: Չնայած, ի՜նչ եմ ասում է, մենք որ ազգ էինք, մշակույթ ու լեզու ունենինք,՝ ճապոնացիք «դանգռատով» էին իրենց աչքերը բացում: Հասանք նրան, որ Մաշտոցից առաջ գիր ենք ունեցել ու Քրիստոսից առաջ քրիստոնյա ենք եղել: Անկեղծ ասացեք, մեզանից քանի՞սն են այլազգիների մեջ պատմական հպարտություն փաստել, թե հայը առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Ախր, ա՛յ անխաչ խաչակիրներ, ա՛յ անաստված քրիստոնյաներ... Ախր, օտարի առաջ իրար գզելով, օտարի ջրաղացին մկան ծառայություն եք մատուցում: Ես հնարավորինս զգույշ եմ՝ քաղաքական լուրջ հարցերի մեջ մտնելուց, բայց երբ Իմ Տունը՝ Արցախ - Հայաստան,ծախում են կամ վարձով տալիս, դրա քաղաքականությունից հասկանալս ո՞րն է: Անեկդոտ պատմեք ղարաբաղցիքից, ինչպես ապարանցուց ու լոռեցուց՝ ծիծաղենք միասին, իմանալով, որ «գառասկոպով շանորդիներին» մի կողմ դրած՝ ապարանցին ու լոռեցին արցախցուն արյունակից են, եւ հակառակը՝ պարտադիր: Հերի´ք՝ Պուտինի թելը թելեք` նրան գեղարվեստորեն եւ բազմաճաշակ հայհոյելով: Արցախն ենք վտանգում, ուշքի եկեք: Իմ տան դուռն են վտանգում կոստյումով ու փողկապով աբորիգենները: Բոլորիդ հարազատ եմ համարում եւ աշխատում եմ նրբանկատ լինել՝ հանկարծ չկորցնեմ կամ չնեղացնեմ մեկնումեկիդ: Բայց,պաշտոնապես հայտարարում եմ՝ արցախցու դեմ ցանկացած ըմբոստացողի «օնլայն» գնդակահարելու եմ:

Դիտվել է՝ 2456

Մեկնաբանություններ