-
23.07.2014|
11:45
Հիմա գիրք բավական շատ է հրատարակվում: Թափելիքը չհաշված՝ երևույթն ինքին լավ է, շատ-շատ լավ է, որովհետև խոտան-աղբը թափելուց հետո տակը հաստատ կարգին գրքեր մնում են: Իսկ որ այդ խոտան-աղբը մեխանիկորեն դուրս է մղվելու, կասկած չունեմ:
-
22.07.2014|
12:45
Պարզվում է` ՀՀ առաջին նախագահին առավելապես մտահոգում են ԲՀԿ-ի վրա ենթադրյալ ճնշումները (որ նույնիսկ ԲՀԿ-ն է հրաժարվում հաստատել ու մեկնաբանել, ինչը մեկ այլ կարգի զավեշտ է), քան թե Ղարաբաղյան խնդրի զարգացումները կամ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը: Գնահատականների կտրուկ տարբերությունը երկու թեմաներով ճչում է:
-
21.07.2014|
11:19
ՖԲ-ի մի աննշան հղում առիթ տվեց մտածելու: Գերդաստաններ են առաջանում, կռիվ տալիս ազդեցության ոլորտներում ու որտե՞ղ... Արվեստում։
-
20.07.2014|
22:59
Մինասի ապրած և գործած ժամանակաշրջանի ճշմարիտ բանաձևումը, ըստ ինձ, սա է` շղթայված թևեր, որ թռիչքի համար են ծնվել, համակարգի կողմից գծված մի նեղ շրջան, որի սահմաններից դուրս գալը մահաբեր է: Սա վերաբերում է ԱՐՏԱԿԱՐԳ ՏԱՂԱՆԴԻ ՏԵՐ անհատին, որն է Մինասը:
-
20.07.2014|
01:48
Սարսափելի ողբերգություն է մալազիական օդանավի կործանումը, ու ամենևին վստահ չեմ, որ այդ աղետի բոլոր հանգամանքները երբևէ կպարզվեն:
-
18.07.2014|
13:59
Լևոն Հայրապետյանի ձերբակալությունից հետո ամբողջ օրը հայկական լրատվամիջոցների գերակշիռ մասը զբաղված էր ռուսաստանյան ինչ-որ ԶԼՄ-ի հիմար տեղեկատվությունը սփռելով ու տիրաժավորելով։ Ասես խոսքը ոչ թե հայրենասեր մարդու, բարերարի, բարեգործի մասին է, այլ ինչ-որ մի հանցագործի, ինչ-որ մի լիսկայի, լֆիկի կամ մեկ այլ «էլիտար» հանցագործի, որոնց համար վանդակաճաղերը վաղուց լաց են լինում։
-
17.07.2014|
12:51
Որոշ պաշտոնյաներ և օլիգարխներ հայրենիքում ամառային հանգիստն անցկացնելը հպարտությամբ մատուցում են որպես հայրենասիրության ցույց:
-
16.07.2014|
11:33
youtube- ում հայտնվել է տեսանյութ, որտեղ հայ հետախույզները հեգնում են ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը, դրան գումարած՝ զավեշտալի (մեղմ ասած) մեկնաբանություններ տեսանյութի տակ:
-
14.07.2014|
11:26
Վատ չի, որ մեր երկրում փառատոներ են կազմակերպվում, բայց այն, որ բավականին մեծ գումարների հետ կապ ունի այդ փառատոնը, դա մեզ համար բավականին ճոխություն է, դա կարելի է շատ նեղ ու քիչ միջոցներով կազմակերպել, փոխարենը օգնել նրանց, ովքեր նույնիսկ տուն չունեն, ապրում են գոմերում:
-
13.07.2014|
14:50
Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագծին, մերոնք չեզոքացնում ու վնասազերծում են հակառակորդին՝ ցավոք նաև զոհեր տալով:
Փառք ընկած տղաներին, մեր բանակին: