Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 
  • Մատենադարանի վրա սև ամպեր են կուտակվում

    Մատենադարանի վրա սև ամպեր են կուտակվում

    15.07.2023| 17:37
    Հայաստանում նոր ժողովրդավարություն է հասունանում՝ նշաձողի իջեցման քաղաքականություն։ Ակնհայտորեն նման քմահաճ վերաբերմունք է ցուցաբերվում նաև գիտության հանդեպ։ Մի կողմից խոսվում է գիտության զարգացման, գիտական ավանի կառուցման մասին, մյուս կողմից լրիվ հակառակն է արվում՝ քամահրական վերաբերմունք է դրսևորվում գիտության հանդեպ։ Ապացո՞ւյց եք ուզում։ Խնդրեմ։ Մատենադարանի գիտխորհրդի վերջին նիստում որոշվել է փոփոխություն կատարել տնօրենի ընտրության պահանջներում, իսկ ավելի ճիշտ՝ իջեցնել նշաձողը․ այսուհետ տնօրեն դառնալու համար թեկնածուն պետք է ունենա ոչ թե գիտության դոկտորի, այլ գիտության թեկնածուի աստիճան։ Ավելորդ է ասել անգամ, որ այս մոտեցումը խիստ մտահոգիչ է։ Անհասկանալի է՝ ում համար է դա արվում, ում է դա ձեռնտու։
  • Մեզ բոլորիս համար միշտ օրինակելի հայագետ

    Մեզ բոլորիս համար միշտ օրինակելի հայագետ

    15.07.2023| 17:16
    Արդարև ճիշտ է վերնագիրը՝ «Կարեն Մաթևոսյան, Մատենադարանի պահապանը»: Հաջողության մաղթանքով...
  • Պատմական պարադոքս

    Պատմական պարադոքս

    13.07.2023| 20:58
    Լեհաստանը, իր պատմության ընթացքում հինգ անգամ բաժանվել է:
  • Հայաստանը` Կերպարվեստի Արարատ երկիր  (հռչակագիր)
  • Կրկին «վերապատրաստվելու» հույսով

    Կրկին «վերապատրաստվելու» հույսով

    12.07.2023| 20:19
    Գրել էի, որ ԵՊՆ-ն իր դասախոսների համար հնարավորություն է ընձեռել վերապատրաստվել Ստամբուլի՝ սուլթան Մեհմեդ 2-րդի կողմից հիմնված համալսարանում:
  • Գեղագետը. Ալբերտ (Ալիկ) Պապոյանը  («Մեր քաղաքի մարդիկ» շարքից)

    Գեղագետը. Ալբերտ (Ալիկ) Պապոյանը («Մեր քաղաքի մարդիկ» շարքից)

    12.07.2023| 20:16
    Համալսարանը նոր էի ավարտել։ Ընդամենը մի քանի ամիս էր, որ աշխատում էի «Լոռի» թերթի խմբագրությունում։ Հերթական թռուցկաժողովում Ամանորի համարն էինք պլանավորում։ Խմբագրի հանձնարարությամբ իմ խնդիրը Ալավերդու գեղարվեստի դպրոցի տնօրեն ԱԼԲԵՐՏ (ԱԼԻԿ) ՊԱՊՈՅԱՆԻՆ հանդիպելն էր, զրուցելը, թերթի տոնական համարի «լոգոն» պատվիրելը։
  • Հայաստանը ներկայացնող ոչ մի խաղարկային ֆիլմ Ա կարգի միջազգային կինոփառատոներում չի ստացել գոնե մեկ մրցանակ

    Հայաստանը ներկայացնող ոչ մի խաղարկային ֆիլմ Ա կարգի միջազգային կինոփառատոներում չի ստացել գոնե մեկ մրցանակ

    11.07.2023| 16:39
    Թինաթին Քաջրիշվիլիի «Քաղաքացի Սուրբը» ֆիլմը I Citizen Saint dir.Tinatin Kajrishvili | Կարլովի Վարիի կինոփառատոնում արժանացել է Էկումենիկ ժյուրիի մրցանակին և գրավել է FIPRESCI-ի քննադատների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։
  • Հռոմում կար սենատ, սենատում էլ՝ ծագում ու կենսագրություն ունեցող այրեր

    Հռոմում կար սենատ, սենատում էլ՝ ծագում ու կենսագրություն ունեցող այրեր

    10.07.2023| 20:44
    Մ.թ.ա. 216 թվականի օգոստոսի 2-ին Իտալիայի Կաննե քաղաքի մոտակայքում Կարթագենի 50-հազարանոց բանակը ջախջախեց Հռոմեական հանրապետության 87-հազարանոց բանակը։ Հռոմն այդ պահին փաստացի զրկվեց բանակից, ճակատամարտում կոտորվել էին, տարբեր գնահատականներով, 50-ից (Պլուտարքոս) 70 հազար (Պոլիբիոս) հռոմեացիներ։ Խայտառակ պարտության հիմնական պատճառներից էին հռոմեական բանակի զույգ հրամանատարներից մեկի` Գայուս Տերենցիոս Վարրոյի անհաշվենկատ քայլերն ու չհիմնավորված վստահությունը։ Վարրոն սովորական դիլետանտ էր, Հռոմի ցածր խավերի ծնունդ, քաղաքական ասպարեզ էր ներխուժել որպես դեմագոգ, Հռոմում ժողովրդավարական շարժման հիմնական առաջնորդներից էր, ով պատահաբար կոնսուլ էր դարձել պատերազմի նախաշեմին։ Վարրոն մարտի դաշտից փախած քչերի մեջ էր։
  • Հայ ջազի խռպոտ ձայնը  (այսօր ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ հիշատակի օրն է)

    Հայ ջազի խռպոտ ձայնը (այսօր ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ հիշատակի օրն է)

    09.07.2023| 17:59
    Նա ինքնասպան եղավ: Հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանի բնակարանում և այդ շենքում առավոտը սովորականի պես էր։ Հարևանների պատմելով՝ երգչուհին, ինչպես միշտ, արթնացել էր առավոտյան ժամը 6-ին։ Միշտ շատ վաղ էր արթնանում, լոգանք էր ընդունում և սկսում էր իր օրը։ Այդ օրը նա պետք է գնար ձայնագրման ստուդիա՝ առավոտյան ժամը 11:00-ին, իսկ հետո քրոջ հետ միասին՝ բժշկին այցելության։
  • 5 փետրուար 1908` Դավոյի կատարած մատնությոինը, 10 մարտի ` Տաճատ Թերլեմեզիանի կողմից մատնիչի վրիժառությունը

    5 փետրուար 1908` Դավոյի կատարած մատնությոինը, 10 մարտի ` Տաճատ Թերլեմեզիանի կողմից մատնիչի վրիժառությունը

    09.07.2023| 17:54
    Դհերցի Դավոն (Դաւիթ) Վանի դաշնակցական կազմակերպութեան գործունեայ անդամներէն էր։