ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՃԱՅԶԱՐԿԻՉ ՎԱՐԴԱՆԸ ԵՎ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐԸ

ՃԱՅԶԱՐԿԻՉ ՎԱՐԴԱՆԸ ԵՎ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐԸ
02.04.2010 | 00:00

Մարտի 20-ի ՀՀԿ գործկոմի նիստում քննարկվել է մեկ հարց` «նվիրված» Վարդան Այվազյանի կարգապահությանն ու նրան «անկյուն կանգնեցնելուն»։ Ներկա են եղել բոլոր գործկոմականները, բացի Հարություն Փամբուկյանից և… Դավիթ Հարությունյանից։ Սա հասկանալիորեն հետաքրքիր է այն առումով, որ բաց է մնում հարցը. ինչպե՞ս էր քվեարկելու այդ օրերին Եվրոպային ինտեգրվող, Բրյուսելում գտնվող Դավիթ Հարությունյանը։ Նա, հիշենք, նաև «վունդերկինդային» հատկություններ ունի։ Պարզվում է` այս անգամ նաև ֆորտունան էր նրան ժպտացել։
Հիշենք` հենց այդ Դավիթն էր, որ հայտնի գործկոմի նիստում, երբ որևէ մեկը չէր պատրաստվում Հովհաննես Արգամիչին դարձնել կուսակցության «երկրորդ» դեմք` ՀՀԿ նախագահի առաջին տեղակալությամբ, հենց Դավիթ «սասունսկին» էր, որ «սասունվեց» և ասաց, որ այդ նա է, որի կոշիկների քուղերը պետք է այլևս կապենք ՀՀԿ-ում, իսկ մնացած բոլոր ՀՀԿ-ականներն ասել են` այդ նա չէ ու չի կարող լինել։
Նիստի հենց «պրեամբուլային» Հովհաննես Արգամիչը «պախանի» պահվածքով փորձել է տեր կանգնել իր հոգեզավակին (Վարդան-Վարդան` հոգիս էղնի քեզ ղուրբան) և հետ տանել նրանից «այդ բաժակը»։ Հենց նույն սկզբից էլ Սերժ Սարգսյանը «չորով» ընդհատել է նրան ու հրահանգել` յուր «տեսակետը» այլակարծության ռահվիրան դրսևորի «դեմ» քվեարկությամբ։
Սկսվել է ճայզարկիչ Վարդանի մասին քննարկումը։ Ի դեպ, գործկոմում դա առաջին դեպքն էր, երբ, բացի գործկոմականներից, էլի մեկ ուրիշը, կոնկրետ դեպքում, «զարկիչը»` ճայ, մասնակցում էր։
Ելույթ են ունեցել Հրանուշ Հակոբյանը, Գալուստ Գրիգորիչը, Մուշեղ Լալայանը, Կարեն Կարապետյանը: Վերջինս անչափ կոշտ ելույթ է ունեցել` տեղը դնելով Վարդանին, բացատրելով վերջինիս, իսկ իրականում նրա հետևում կանգնածներին` ինչն ինչից հետո է երկրում, ՀՀԿ-ում։ Հիշենք, որ նույն Կարեն Կարապետյանն այն պատմական նիստում, ուր «քննարկվելու» էր երկրորդ դերակատարի հարցը, մեսիջ էր ղրկել գործկոմականներին` հասկացնելու «ամբիցիոներին» նման հարց չքննարկել` նախագահն առանձնապես «հետաքրքրված» չէ այդ հարցով, հետո էլ ասել էր` «у меня тоже голос, но я не кричу»։ Իմա` կարող է իր թեկնածությունը դնել և պարտության տանել Արգամիչ Հովհաննես երկրորդին, բայց չի անում։
Տիկին Հրանուշը (նա արդեն ձայնն Աղվանիչի հետ մշակել էր) խիստ հատու շեշտադրում է կատարել Վարդան հանքատեր Այվազյանի հանձնաժողովի նախագահ լինելու հանգամանքի վրա` տիկնոջորեն նրբագեղ հասկացնելով «վատ պարողին», թե, որպես տնտեսական հանձնաժողովի նախագահ, իր կուսակցության տնտեսական բլոկի նախարարին պաշտպանելու փոխարեն արել է բոլորովին այլ բան (ի դեպ, ըստ ոմանց, իր «ասույթի» նախորդ օրը պարոն Վարդանը փոքր-ինչ ըմպել է. ուրիշ բան չենք ասում, ասում ենք` ըմպել է, ու մյուս օրը գլուխը մի քիչ էն չի եղել. ասում են` էդ նույն նիստում Սերժ Սարգսյանը հարցրել է նրան` գլուխդ աշխատո՞ւմ է, որ մի բան խոսում ես, դրանից առաջ մտածո՞ւմ ես)։
Գալուստ Գրիգորիչն իր պես անհասկանալի-անհասկանալի բառեր է արտաբերել, որոնց ոգին Վարդանին դատապարտելն ու անկյունին մոտեցնելն է եղել։
Մուշեղ Լալայանի շեշտադրումները եղել են բացառապես գաղափարական «գետնին» վրա` ի դատապարտություն ճայերի զարկման։
Ցանկացել է խոսել նաև վարչապետը` Սերժ Սարգսյանը կանխել է, մտածելով` «սուբյեկտիվ տարր» չմտնի քննարկման մեջ, չասեն…
Պատասխան խոսքում Վարդան ճայզարկիչը սկսել է արդարանալ, ասել է` ինքն էս բանը էսպես է ասել, հետո` էսպես, էդ անիրավ, «չար-թունավոր» լրագրողներն են (դե չէ, հա՛) «սաղ մեղավոր», ու որպես մեղավոր ինքը պատրաստ է մանդատը վայր դնելու, կուսակցությունից դուրս գալու և նման բաներ։
Քվեարկել են։ Հովիկ Աբրահամյանը, որին քննարկման սկզբում թվացել էր` ամեն անգամվա նման ջրից չոր դուրս կգա, ուզածը կկատարի, համ էլ իր «ներքոներին» ցույց կտա, որ տեր է, «պախան» է, պետք է իրեն չլքեն, մնան «բունտի» մասնակից, դեմ է քվեարկել ու այլևս շփոթված փորձել է բացատրել, թե ինչու է դեմ քվեարկում, Սերժ Սարգսյանը, կրկին շատ կոշտ ու չոր, կտրել է` քվեարկությամբ արդեն ասիր ասելիքդ։
ՈՒ ներկա բոլորը, ու ՀՀԿ-ում բոլորը, ու ԱԺ-ում բոլորը, ու քաղաքական դաշտում բոլորը հասկացել են` ինչ պիտի անեն, ուր պիտի գնան, ումով պիտի գնան։
Այս մասին` հաջորդիվ։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ