ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միշտ էլ առաջնայինը սեփական շահն է

Միշտ էլ առաջնայինը սեփական շահն է
16.09.2023 | 21:05

Եվրահանձնաժողովի որոշումների վրա թքած ունեն նույնիսկ Արևեյան Եվրոպայի ԵՄ անդամ երկրները։ Այսպես.

1. Լեհաստանը որոշել է արգելանք դնել Ուկրաինայից ցամաքային ճանապարհով արտահանվող հացահատիկի վրա։ Վարչապետ Մորավեցկին հայտարարում է, որ իր կառավարությանը հետաքրքրում են միայն ու բացառապես սեփական երկրի գյուղատնտեսական շահերը։

2. Սլովակիան որոշել է երկարաձգել իր տարածքով նախկինում արտահանվող ուկրաինական հացահատիկի վրա արդեն իսկ դրված արգելանքը։

3. Ռումինիան որոշել է արգելանք դնել իր տարածքով ուկրաինական հացահատիկի արտահանման վրա։

4. Հունգարիան չի պատրաստվում հանել իր տարածքով ուկրաինական հացահատիկի արտահանման վրա դրված արգելանքը։

Հ.Գ. Սրանք հենց այն երկրներն են, որոնք, ի թիվս այլ հարցերի, որոշակի հանգամանքներում Ուկրաինային ներկայացնելու են նաև տարածքային պահանջներ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4080

Մեկնաբանություններ