ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Այժմ թշնամին կարող է «կոտրել» մեր մտածողության «գաղտնագրերը»/«գաղտնաբառերը» և մանիպուլյացիայի ենթարկել բնակչության մեծ զանգվածներին»

«Այժմ թշնամին կարող է «կոտրել» մեր մտածողության «գաղտնագրերը»/«գաղտնաբառերը» և մանիպուլյացիայի ենթարկել բնակչության մեծ զանգվածներին»
11.09.2023 | 21:01

«Stop mediaterrorowi w Armenii!» («Դադարեցնե՛լ մեդիատեռորը Հայաստանում») նախաձեռնությունը՝ լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամի ՌԻՏԱ ծրագրի ֆինանսական աջակցությամբ, լրագրողների, բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար Երևանում իրականացրեց անվճար վերապատրաստման դասընթաց՝ ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմի թեմայով: Մասնակիցներին տրվեցին մասնակցությունը հավաստող միջազգային վկայականներ:
Դասընթացը վարեցին Լեհաստանում գործող «Հանուն ժողովրդավարության առաջընթացի ԷՐՎԻՆ ընկերության» (Stowarzyszenie na Rzecz Postępu Demokracji ERWIN)
հիմնադիր-նախագահ ՀՐԱՅՐ ՄԱՂԱՔՅԱՆԸ (նա բանասիրական գիտությունների թեկանծու է, Կատովիցեի Շլոնսկի Համալսարանում դասախոսում է լրագրողական հաղորդակցություն, մշակույթ ու միջմշակութային հարաբերություններ և ֆրանսերեն լեզու) և տնտեսագետ, նույն «Ժողովրդավարության առաջընթացի ԷՐՎԻՆ ընկերության» համահիմնադիր ՄՈՆԻԿԱ ՄԱՂԱՔՅԱՆԸ:
Դասընթացների ավարտից հետո irates.am-ը զրուցեց Հրայր Մաղաքյանի հետ:

- Տեղեկատվական «մարտադաշտում» հայտնվել է բառացիորեն մի նոր ու հզոր, և շատերին դեռ անծանոթ պատերազմի տեսակ` ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմը,- ասաց պարոն Մաղաքյանը:- Աշխարհի շատ երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և այլն) բարձրակարգ լեզվաբանների, սոցիոլոգների, ազգագրագետների, հոգեբանների, նյարդաբանների, ծրագրավորողների և այլ մասանգետների ստվար բանակներ մշակում են այդ պատերազմի հիմնադրույթներն ու առաջնահերթ խնդիրները: Այս պատերազմի զորանոցը ներառում է առնվազն հոգեբանական, էլեկտրոնային, կիբեր ու տեղեկատվական պատերազմների համակցված, կոորդինացված, համաժամանակյա գործողությունները (մասսայական լրատվական միջոցների, սոցիալական ցանցերի և բոլոր այլ հնարավոր աղբյուրների oժանդակությամբ):
- Ձեր նշած պատերազմն ի՞նչ բնույթ ունի:
- «Վայրագ»:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր բնութագրումը:
- Ճանաչողական պատերազմի «վայրագ» բնույթն այն է, որ նրա հարձակման ժամանակ չեն օգտագործվում թնդանոթներ, հրթիռներ, ականներ և այլն: Բանը չի հասնում արյունահեղության: Սակայն տեղի է ունենում մի այլ բնաջնջում` ոչնչացվում է մարդկային մտածողությունը: Սա հանգեցնում է ցանկացած արդյունավետության կտրուկ անկմանը և բնակչության համագործակցության կորստին, քանի որ թիրախային բնակչությունն այժմ ծանրաբեռնված է ներքին խնդիրներով և քիչ է կենտրոնացած ընդհանուր նպատակներին հասնելու վրա:
- Եվ ինչպե՞ս է կատարվում թշնամու «հարձակումը»:
- «Հարձակումը» նախաձեռնող կողմը խաթարում է թիրախային բնակչության կազմակերպվածությունը և միասնությունը՝ արագացնելով ու խորացնելով.
ա) նախկինում գոյություն ունեցող պառակտումները,
բ) ներմուծելով նոր գաղափարներ, որոնց նպատակն է բնակչության տարբեր խմբերին միմյանց դեմ հանելն ու բևեռացումը մեծացնելը:
Այլ կերպ ասած` խաթարվում են մտածական գործընթացները: Վերոհիշյալ թիրախային բնակչությունը աստիճանաբար կորցնում է ինքնությունը, վերլուծական ունակությունները և այլն, hակառակորդի «մատուցած» տեղեկությունները համարում է իր «հայտնաբերած» տեղեկատվական որոնումների արդյունք:
Արհեստական բանականության և մեքենայական ուսուցմամբ զբաղվող մի շարք տեխնոլոգիական ընկերություններ արդեն իսկ ստեղծել են ալգորիթմներ՝ որոնց նպատակն է գրավել մեր ուշադրությունը:
- Այսի՞քն: Ի՞նչ ճանապարհով:
- Այսինքն՝ այժմ թշնամին կարող է «կոտրել» մեր մտածողության «գաղտնագրերը»/«գաղտնաբառերը» և ի վիճակի է տարբեր «իրողություններ» մոգոնել՝ օգտագործելով այն տվյալները, որոնք կարող են մանիպուլյացիայի ենթարկել բնակչության մեծ զանգվածներին:
- Ասել է` նման պատերազմը հստակ «սպառնալիքներ» է պարունակում մեր երկրի համար:
- Թե այս պատերազմից բխող նորագույն սպառնալիքների գիտակցումը որքանով է ծայրահեղ անհրաժեշտ, հատկապես Հայաստանի համար, լավ է հասկանում մեզանից յուրաքանչյուրը, իսկ այդ խնդիրների լուծումների որոնումը դառնում է նույնիսկ պետականության լինել կամ չլինելու պարագա (և ոչ միայն Հայաստանում):
- Նշենք, որ հիշատակված հարցերը միասին վերլուծելու միտում ունեին վերոհիշյալ ծրագրի շրջանակներում, օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 6-ը, Երևանում անցկացված եռօրյա հանդիպումները:
Հավելեմ, որ այդ ընթացքում քննարկվեցին հատկապես ներքոհիշյալ խնդիրները.
* ի՞նչ է ճանաչողական պատերազմը,
* ինչպե՞ս է իրականացվում ճանաչողական պատերազմը, ինչպե՞ս է այն գործում/ընթանում և ինչո՞վ է տարբերվում կեղծ լուրից կամ ապատեղեկատվությունից,
* ինչու՞ է ճանաչողական պատերազմն արդյունավետ,
* hնարավո՞ր է արդյոք սոցիալական և անձնական վարքագծի արժեքների ու նորմերի նոր` հակառակորդի կողմից հատուկ մշակված, մատրիցայի «ներմուծում» հասարակական գիտակցության մեջ որպես «կամավոր» պարտվողական վարքագծի միակ հնարավոր ձև,
* hնարավո՞ր է արդյոք խուսափել ճանաչողական պատերազմի որոգայթներից,
* ճանաչողական պատերազմի տարրերի ճանաչումը որոշ տեքստերում:
- Եվ վերջում կարևոր մի պարզաբանում. կարծում եք առանց պետական անհրաժեշտ միջամտության հնարավո՞ր է իրականացնել այդ ամենը:
- Ծրագրի կարևորագույն կետերից մեկն այս հարձակումներից պաշտպանվելու, թշնամու գործողությունները
տեսնելու/նշմարելու և դրանց հակազդելու խրթին խնդիրների քննարկումն էր: Այս պարագայում սակայն, առանց պետական համակարգի կողմից կազմակերպված գործողությունների, իհարկե դժվար է արդյունքի հասնել:

Դիտվել է՝ 4646

Մեկնաբանություններ