Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Անառակին ու անբարոյին հայրենիքի շալակը մի՛ հանեք, մեղք է

Անառակին ու անբարոյին հայրենիքի շալակը մի՛ հանեք, մեղք է
07.07.2023 | 10:02

Հոգի ունեցող մարդը սրտացավ մարդն է, ու սիրտը կլցվի իր հայրենի հողում աճող անգամ մի թուփ, եթե թոռոմի...

Իսկ հոգի չունեցողը և բուսականություն կկտրի, կապականի և աջուձախ հողեր կտա սրան նրան, ում պատահի կբերի կբնակեցնի իր հողերում, առանց խորը մտածելու, իր հայրենիքի բարիքները կցփնի սրան նրան, երկու կոպեկով կվաճառի իրական գանձերը, ու անգամ չի էլ երկմտի, այլ խոսքով իր ներսի անառակությունը ու սրիկայությունը շատ հեշտ կհանի ու կբերի դուրս:

Մարդու շրջակայքը ու նաև շրջապատը արտացոլում է իր ներսը:

Անառակին ու անբարոյին հայրենիքի շալակը մի՛ հանեք, մեղք է:

Գոհար ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ