ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայկական օրակարգ. ինչու՞ չի ստացվում

Հայկական օրակարգ. ինչու՞  չի ստացվում
18.04.2023 | 22:20

«Գրավիր Ուոլ Սթրիթը» հայտնի շարժման հիմնական կարգախոսներից մեկը այսպիսին էր. «Մենք 99 տոկոս ենք» - “We are the 99 %”.

Սա հստակ բաժանում էր՝ ճնշող մեծամասնության և մի փոքր խմբի՝ հարստահարողների, անարդար գերշահույթ ստացողների։ 2011-ին թափ առած այս շարժումը, ըստ էության, նոր աշխարհակարգի ձևավորման անոնսն էր։

Հայաստանում հիմա շատերը սոցհարցումներով փորձում են հասկանալ Նիկոլի, իրենց, մրցակիցների և բարեկամների վարկանիշները։ Բարեխիղճ սոցիոլոգներն էլ անում են այդ սոցհարցումները՝ հոգու խորքում հասկանալով, որ խնդիրն իրականում այդտեղ չէ։

ՈՒրիշ խնդիր. անտիսոցիոլոգիա

Հայաստանում քանի՞ տոկոսն է ուզում ապրել խաղաղ և կանխատեսելի երկրում։ Քանի՞ տոկոսն է ուզում արթնանալ՝ առանց զոհերի և պատերազմի մասին լուրերի, փակել թուրքական վտանգի և չդադարող կորուստների էջը։ Քանի՞ տոկոսն է ուզում ապրել սոցիալական արդար երկրում, քանի՞ տոկոսն է ուզում ներքին համերաշխություն, առանց «թուրք» ու «դավաճան» ասելու, քանի՞ տոկոսն է իր ընտանիքի համար ուզում նորմալ, բարեկեցիկ պայմաններ, ապրել չստորացված, չթքված և այլն։

Մեծամասնությունը։ Մենք վստահաբար կարող ենք ասել, որ «Մենք 90 տոկոս ենք»։

Իսկ ինչո՞ւ չենք կարողանում, նման սոցիալական բազա ունենալու պայմաններում, կոնսոլիդացվել մի քանի պարզ ձևակերպումների շուրջ և ավարտել ազգային մղձավանջի այս փուլը։

Խնդիրը պետք է փոխել։ Ոչ թե քննարկել է պետք Նիկոլի և մյուսների չեղած վարկանիշը, այլ՝ գտնել 90 տոկոսի կոնսոլիդացիայի ճանապարհները։ Ունենալ նման պոտենցիալ և չանել դա՝ անհավանական է։ Ուրեմն ինչ-որ մարդիկ, ինչ-որ ձևակերպումներ, ինչ-որ պատկերացումներ, ինչ-որ ձևաչափեր և այլ գործոններ դրան խանգարում են։ Իմ կարծիքով՝ մենք այս թեմաներով բաց չենք խոսում։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4491

Մեկնաբանություններ