Լիառատ աչքով փառավորի՛ր Տիրոջը և նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։ Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ պտուղ և ընծա մատուցելիս, և ուրախությա՛մբ ընծայիր տասանորդը։ Բարձրյալին տու՛ր ըստ նրա տվածների և լիառատ աչքով տու՛ր քո ձեռքի բարիքներից, քանզի Տերը հատուցող է և յոթնապատիկ կհատուցի քեզ։ Մի՛ տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի։
Սիրաքի իմաստությունը 32. 10-14