Ով սիրում է իր որդուն, պետք է հաճախակի պատժի նրան, որպեսզի ուրախ լինի վերջում։ Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա։ Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կշարժի և բարեկամների առջև նրանով կպարծենա։ Երբ նրա հայրը վախճանվի, կարծես թե չի մեռել, որովհետև իրենից հետո թողնում է իր նմանին։ Հայրը նրան տեսավ իր կյանքում և ուրախացավ, և իր վախճանի մասին չտրտմեց։ Թշնամիների առջև վրիժառու թողեց նրան ու բարեկամների առջև` շնորհներ հատուցող։
Սիրաքի իմաստությունը 30. 1-6