ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Նիկոլ Փաշինյան. Երկար տարիներից հետո մենք գտել ենք իրար, եկեք չլքենք իրար

Նիկոլ Փաշինյան. Երկար տարիներից հետո մենք գտել ենք իրար, եկեք չլքենք իրար
13.04.2018 | 23:27

Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ «Տեղակայվում ենք Ֆրանսիայի հրապարակում, այնտեղ կկազմակերպենք ամեն ինչ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մենք գիշերն այստեղ մնացինք փոքր խմբով, դուք տեսնելու եք ոստիկանական գործողություններ։ Կդիմակայենք ինչքան կարող ենք։ Բայց եթե դուք ուզում եք, որ այդ գործողությունները չլինեն, էս պահից սկսած ոչ մեկդ մի լքեք իրար։ Եկեք չլքենք իրար։ Վերջին անգամ ե՞րբ էր Ազատության հրապարակում այսքան մարդ եղել։ Երկար տարիներից հետո մենք գտել ենք իրար։ Եկեք չլքենք իրար», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ