Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Աթենքում Թուրքիայի դեսպանության տարածքում կազմակերպվել է բողոքի ցույց

Աթենքում Թուրքիայի դեսպանության տարածքում կազմակերպվել է բողոքի ցույց
24.04.2016 | 21:51

Աթենքում Թուրքիայի դեսպանության տարածքում կազմակերպվել է բողոքի ցույց: Այս մասին հաղորդում է Հունաստանի հայ երիտասարդների ֆեդերացիայի (Armenian Youth Federation of Greece) ֆեյսբուքյան էջը: Ցույցի մասնակիցներն իրենց հետ վերցրել են բազմաթիվ հայկական դրոշներ, Recognize (Ճանաչում) գրառմամբ պաստառներ:

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ