Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Աշխարհում ամենատարածված անունը

Աշխարհում ամենատարածված անունը
07.11.2015 | 12:54

Ամերիկուհի փորձագետ Լորա ՈՒոթենբերգը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ամենատարածված անունը ողջ աշխարհում Սոֆյան է:
The Independent-ը ներկայացնում է փորձագետի տվյալները՝ աղջիկներին Սոֆյա սիրում են անվանել 9 երկրում, նաև Մեքսիկայում Իտալիայում, Ռուսաստանում: ԱՄՆ-ում այս անունը երրորդն է` ըստ տարածվածության, ևս 20 երկրում Սոֆյա անունը 2-րդ և 3-րդ տեղում է: Ամերիկուհին ուսումնասիրել է 49 երկրի տվյալներ վերջին մի քանի տարում: ՈՒսումնասիրության մաս չեն կազմել Չինաստանը, Հնդկաստանը, Նիգերիան և Բրազիլիան: Տղա երեխաներին նախկինի պես նախընտրում են անվանել Մուհամեդ:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ