«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բրիտանիայի արքայազն Հարին գաղտնի նշանադրվել է

Բրիտանիայի արքայազն Հարին գաղտնի նշանադրվել է
19.06.2015 | 12:18

Արքայազն Հարին նշանվել է Կրեսիդա Բոնասի հետ՝ հաղորդում է OK! Magazine ամերիկյան պարբերականը` հղում կատարելով բրիտանական թագավորական ընտանիքին: Էլիզաբեթ Երկրորդ թագուհու 30-ամյա թոռը 2015-ի մարտին հաշտվել է 26-ամյա Բոնասի հետ` մոտ մեկ տարվա բաժանումից հետո և առաջարկություն է արել Բոնասին: «Նրանք մտադիր են գաղտնի պահել նշանադրությունը, որպեսզի կարգավորեն անձնական կյանքն ու կրկին սովորեն մեկմեկու: Բաժանումը օգնեց Հարիին` հասկանալ, որ Կրեսիդան հիանալի համապատասխանում է իրեն»,- ասել է պարբերականի աղբյուրը: Հարին արդեն ստացել է թագուհու օրհնությունը, սակայն ոչ առանց ջանք թափելու. «Թագուհին չի հիանում Կրեսիդայի մասնագիտությամբ: Արքայազնի կինը շատ պարտականություններ ունի, որոնք պետք է առաջնային լինեն նրա համար: Բայց նա տվել է իր համաձայնությունը, որ Հարին ընտանիք կազմի»,- ասել է աղբյուրը:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ