«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ծննդյան ամիսը որոշում է մարդու կյանքի տևողությունը

Ծննդյան ամիսը որոշում է մարդու կյանքի տևողությունը
02.03.2015 | 18:34

Պարզվում է՝ տարվա եղանակը, երբ մարդը ծնվում է, ազդում է նրա երկարակեցության վրա՝ գրում է Svit24.net-ը: Չիկագոյի համալսարանի գիտնականները վստահեցրել են, որ աշնանը ծնված մարդիկ պոտենցիալ երկարակյացներ են: Գիտափորձը ցույց է տվել, որ հարյուրամյա մարդկանց մեծամասնությունը ծնվել է աշնանը՝ սեպտեմբերից նոյեմբեր: Գիտափորձի ժամանակ պարզ է դարձել նաև, որ կյանքի ամենակարճ տևողությունն են ունեցել մարտ, մայիս և հուլիս ամսին ծնվածները՝ գարնանային վարակները, վիտամինների դեֆիցիտը կամ հորմոնալ տատանումները բացասաբար են ազդում առողջության վրա` կրճատելով կյանքի տևողությունը:

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ