«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Նեմցովի հիշատակին

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Նեմցովի հիշատակին
02.03.2015 | 18:23

Մարտի 1-ին Մոսկվայի կենտրոնում կայացավ ընդդիմության երթը՝ Բորիս Նեմցովի հիշատակին, որ ամենամարդաշատն էր 2011-ի դեկտեմբերի բողոքի ակցիաներից հետո՝ տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում: Կիրակի օրը նախատեսված էր ընդդիմության «Գարուն» երթը Մոսկվայի արվարձաններից մեկում՝ Մարինո շրջանում, սակայն Նեմցովի սպանությունից հետո ընդդիմադիրները որոշեցին անցկացնել սգո երթ Մոսկվայի կենտրոնում՝ հենց Կրեմլի մոտ: Հակապուտինյան լոզունգների հետ միասին մարդիկ պաստառներ էին բերել՝ «Մենք բոլորս Նեմցով ենք», «Չենք մոռանա», «Հերոսները չեն մեռնում»: Եկել էին ընդդիմության աջակիցները, մոսկվացիները: Ոստիկանության տվյալներով՝ երթին մասնակցել է 21 հազար մարդ, կազմակերպիչները պնդում են, որ երթի մասնակիցների թիվը 70-100 հազարի սահմաններում էր: Մոսկվայի կենտրոնում շատ էին նաև ոստիկանները, նրանք փակել էին Կրեմլի պարիսպը, որպեսզի երթի մասնակիցները չկարողանան մոտենալ Կրեմլին: Սգո երթեր երեկ անցել են նաև Ռուսաստանի մյուս քաղաքներում, Սանկտ Պետերբուրգում ակցիային մասնակցել է 10 հազար մարդ: «Փոփոխությունները Ռուսաստանում անխուսափելի են, ես համոզված եմ՝ մի քանի ամսում քաղաքացիները կտեսնեն այդ փոփոխությունները»,- Մոսկվայում երթի ժամանակ ասաց ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Պառնաս» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը: «Կարծում եմ՝ ռուսական ընդդիմության, ռուս ժողովրդի ամենակարևոր խնդիրը Նեմցովի գործը շարունակելն է և հասնելը նրան, որ ի վերջո Ռուսաստանը դառնա այնպիսի երկիր, որի համար Նեմցովը չէր ամաչի»,- երթի ժամանակ ասաց Նեմցովի թիմակից Իլյա Յաշինը:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ