«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիան անզոր է հայկական սփյուռքի 100-ամյակի պրոպագանդայի դեմ

Թուրքիան անզոր է հայկական սփյուռքի 100-ամյակի պրոպագանդայի դեմ
31.01.2015 | 13:13

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» Քոջաելիից ընտրված պատգամավոր Լյութֆու Թյուրքանը մեջլիսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թուրքական կառավարությունն անզոր է հայկական սփյուռքի` 100-ամյակի պրոպագանդայի դեմ: Պատգամավորը շեշտել է, որ հայկական սփյուռքն ամենուր փաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, գրքեր ու լուրեր է տարածում, իսկ թուրքական կառավարությունը, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն»-ը, խոսքերից բացի, ուրիշ ոչինչ չի անում: Նա քննադատել է Դարդանելի մարտերի 100-ամյակի կապակցությամբ երկրի արտգործնախարարության հրատարակած օրացույցում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի նկարի ներառումը: Թյուրքանի համոզմամբ` սխալ էր ՀՀ նախագահին ապրիլի 24-ին Դարդանելի տոնակատարություններին մասնակցելու համար Թուրքիա հրավիրելը:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ