ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Մայրը միշտ մայր է, որդիք են տարբեր»

«Մայրը միշտ մայր է, որդիք են տարբեր»
23.01.2015 | 12:28

Ի սեր Աստծո, մայրը միշտ մայր է անկախ ազգությունից, կրոնից ու դավանանքից, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում է ապրում և ինչպես է ապրում:

Մայրը երբեք չի ցանկանա, որ իր որդին ուրիշի որդուն կամ մորը սպանի, նա երբեք չի ցանկանա տեսնել իր որդու և ուրիշի ժառանգների կորուստը: Մայրը երբեք չի ցանկանա, որ չարը հաղթի բարուն, մահը` կյանքին, խավարը` լույսին: Մոր շուրթերին եղած յուրաքանչյուր աղոթք ամենուր խաղաղության, առողջության, հաջողության և երջանկության մասին է:

Իսկ որդիք, փաստորեն, տարբեր են։

Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգի գյուղերից մեկում ապրում էր միայնակ եզդի մի կին, ում բոլոր ճանաչողները «դաէ»` մայր էին անվանում: Նա մենակ էր ապրում, հոգում էր բոլորի ցավը, ուրախանում էր բոլորի հետ, օգնում էր նրանց, ովքեր օգնության կարիք ունեին: 2014 թ. օգոստոսին ԻՊ-ի հրեշները սպանեցին դաէին, ով, տեսնելով գյուղը գրաված ահաբեկիչների ոճրագործությունը, նրանց սատանա, աշխարհի չարիք էր անվանել: Նրան դաժանաբար սպանել էին գյուղացիների աչքի առջև և նույնիսկ չէին թողել ժամանակին դիակը թաղել: Նրանք այրել էին եզդիների դաէի մարմինն ու տունը։

Գյուղը ազատագրելուց հետո եզդի ազատամարտիկներն այցելել էին իրենց մոր գերեզմանին, սգացել էին և երդվել, որ եզդի ժողովրդի յուրաքանչյուր անմեղ զավակի արյան համար պետք է պատասխան տան այդ հրեշները: Նրանք միասին աղոթել էին իրենց դաէի հիշատակի համար և երդվել էին պայքարել մինչև վերջ:

Այսօր ազատագրվել է Շանգալը, բայց արդյո՞ք վերջացավ եզդի ժողովրդի մղձավանջը։ Ո՛չ,չիանցել: ԻՊ-իզինյալներըՇանգալիտարբերմասերումենև կարողենհարձակվել,դեռչենվերացել: Արդյո՞քնորիցկհարվածենմերբնօրրանին,ի՞նչձևով, ո՞ր կողմից, ո՞ւմ միջոցով. հարցեր, որոնք պետք է մտահոգեն մեր ազատամարտիկներին, մեզ օգնողներին: Աշխարհում, կարծես, մի տեսակ դատարկություն է ստեղծվել, որը, ցավոք, լցվում է ահաբեկչությամբ, բռնությամբ, չարությամբ և ատելությամբ: Մի՞թե հնարավոր չէ վերացնել արդար մտքի, խաղաղ ապրելու, միմյանց սիրելու և հարգելու ճգնաժամը: Հավատացեք, գործուն արարքները ավելի խոսուն են և գնահատելի, քան բազմաթիվ խոսքեր: ՈՒզում եմ հավատալ, որ յուրաքանչյուրս կկատարի իր պարտքը մարդկության և մեր ընդհանուր տան` Երկիր մոլորակի առջև:

Աշխարհի մեծամեծներ, ի սեր Աստծո, վերջ տվեք պոպուլիստական ելույթներին, հասարակական տարբեր պոռթկումներին: Պատերազմ է, որը սպառնում է մեր բոլորի ազատությանը, մեր կյանքին, մեր ապագային: Հավատացեք, այդ սպառնալիքը իրական է, բոլորս էլ զգում ենք: Եկել է ռեալ մտածելու ժամանակը, մանավանդ ժամանակը հուշում և պարտադրում է դուրս գալ անողնաշարության ճահճից: Հավատացեք, եթե ուշանում ես ժամանակի ընթացքից կամ ճիշտ չես գնահատում այն, հետևում են պատասխանները։

Հարց է առաջանում, մի՞թե ԻՊ-ի գոյությունը ձեռնտու է ինչ-որ պետությունների, անհատների: Ինչո՞ւ ենք կույր ձևանում և չենք տեսնում այն «ձեռքը», որը հովանավորում է իսլամիստներին:

Ես ծայրահեղ անհանգստացած եմ մեր ընդհանուր տան` Երկիր մոլորակի համար: Սթափվեք, ի սեր Աստծո, գլոբալ ահաբեկչությունը սպառնալիք է բոլորիս համար, այն ոչ մի սահման չի ճանաչում:

Սովորաբար ասում են` Աստծո գործերն անքննելի են, բայց Աստված մեր եզդիների ողբերգությունում այդքան անարդար չպետք է լիներ։

Լինենք բարի, մարդասեր, աստվածապաշտ ու աստվածավախ:

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ