ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Բեքհեմների որդին մատուցող է աշխատում

Բեքհեմների որդին մատուցող է աշխատում
21.05.2014 | 15:12

Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և մոդել Վիկտորիա Բեքհեմի 15-ամյա որդին` Բրուկլինը, աշխատում է Լոնդոնի սրճարաններից մեկում որպես մատուցող՝ ժամը՝ 4,5 դոլար աշխատավարձով: Թեպետ ծնողները տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ են վաստակում, Բրուկլինը որոշել է անձամբ իմանալ «փողի գինը», քանի որ ծնողները ժամանակին սկսել են զրոյից:

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ