Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ղրիմի հանրաքվեն անցկացվելու է Վենետիկի հանրաքվեի օրը

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ղրիմի հանրաքվեն անցկացվելու է Վենետիկի հանրաքվեի օրը
15.03.2014 | 12:14

Մարտի 16-ին տեղի է ունենալու անկախության հանրաքվեն Վենետիկում: Տեղի ակտիվիստները որոշել են անկախանալ, ավելի ճիշտ, վերականգնել Վենետիկի պետական անկախությունը, որը կորսվել է ընդամենը երկու դար առաջ: Այն ժամանակ Նապոլեոնը Վենետիկի Հանրապետությունը մանրադրամ դարձրեց Հռոմի Պապի ու Ավստրիայի հետ տարվող քաղաքական առևտրում: Վենետիկում նախաձեռնված անկախության հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական Հռոմը լռում է: Ղրիմի հանրաքվեն անցկացվելու է Վենետիկի հանրաքվեի օրը, և Արևմուտքի տերություններն արդեն հայտարարում են, որ ղրիմյան հանրաքվեն օրինական չէ, ու դրա արդյունքները չեն ճանաչվելու իրենց կողմից: Գուցե Ղրիմի հանրաքվեի արդյունքների անօրինական ճանաչելը թույլ կտա համանման կերպով վիճարկել նաև եվրոպական անկախականների ու անջատողականների ձգտումների իրավաչափությունը: Վենետիկը, Կատալոնիան ու Շոտլանդիան բավական հստակ են տրամադրված՝ նրանց բնակչության զգալի, եթե ոչ գերակշիռ մասը կողմ է դուրս գալ համապատասխանաբար Իտալիայի, Իսպանիայի ու Մեծ Բրիտանիայի կազմից, ուստի Եվրամիությունը ստիպված է լինելու արագ կողմնորոշվել իր տարածքում նոր պետությունների կազմավորման հեռանկարի գնահատման տեսանկյունից: ԵՄ-ն կարող է եվրոանջատողականներին օրենքից դուրս հռչակել, բայց կարող է նաև քաջալերել ու հակադրել Ղրիմին՝ ասելով, որ առաջիններն ուզում են անկախ պետություններ կառուցել, մինչդեռ Ղրիմը ձգտում է սեփական ինքնավար կարգավիճակը փոխարինել Ռուսաստանի դաշնային վարչատարածքային միավորի կարգավիճակի հետ: Ամեն դեպքում, Եվրոպան լուրջ խորհելու պատճառներ կունենա:

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ