ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռուսաստանը շարունակում է հարբել և մեռնել

Ռուսաստանը շարունակում է հարբել և մեռնել
04.02.2014 | 12:25

Ռուսաստանում բարձր մահացության գլխավոր պատճառը օղու չափազանց կիրառությունն է: Հետազոտության արդյունքներով մինչև 55 տարեկան չի հասնում ռուս տղամարդկանց մեկ քառորդը: Օղու չափազանց կիրառությունը բարձր մահացության պատճառ է և մինչև 55 տարեկան տղամարդկանց համար: Նոր միջազգային մեծ ուսումնասիրության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են The Lancet գիտական ամսագրում հունվարի 31-ին, Ռուսաստանում մինչև 55 տարեկանին չի հասնում տղամարդկանց 25 տոկոսը: Համեմատության համար՝ Մեծ Բրիտանիայում նույն պատճառով մահանում է յոթ տոկոսը: Զեկույցն արձանագրում է, որ մահացության տոկոսը մնում է բարձր, չնայած օղու թանկացմանը և գիշերային ժամերին վաճառքի արգելքին: Ուսումնասիրությունները կատարվել են 10 տարի շարունակ, գիտնականները հետևել են 150 հազար ռուսների օղու օգտագործմանը: Նրանցից 8000-ը այդ ընթացքում կյանքից հեռացել են: Զեկույցը նշում է, որ վաղաժամ մահվան ռիսկը 35-54 տարեկան տղամարդկանց համար, ովքեր ծխում են և խմում շաբաթը մեկուկես լիտր օղի, 35 տոկոս է: Ովքեր ավելի քիչ են խմում, ռիսկը զգալիորեն քիչ է: Ռուաստանում մահացության բարձր տոկոսի և ալկոհոլի կապը վաղուց էր հայտնի: 2009 թ. ուսումնասիրություններով գիտնականները պարզել էին, որ 15-54 տարեկանների մահվան կեսից ավելիի պատճառը ալկոհոլի չափից դուրս օգտագործումն է:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ