ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ծնելիության ամենացածր գործակիցը Սյունիքի մարզում է գրանցվել

Ծնելիության ամենացածր գործակիցը Սյունիքի մարզում է գրանցվել
18.12.2013 | 14:30

2013 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ծնվել է 30, 400 երեխա: Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե ԿՈՅՈՒՄՋՅԱՆԻ, այս տարի յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա, իսկ մահերը 1000 բնակչի կտրվածքով եղել են ինը: «Մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ որոշակի նվազում են գրանցել: Թեև ծնելիության գործակիցները նախորդ տարվա համեմատ նվազել են, բայց քանի որ մահացության գործակիցները ևս նվազել են, բնական աճի ցուցանիշը չի փոխվել: 1000 բնակչի հաշվով մեր բնակչությունը բնական ճանապարհով ավելացել է 5 տոկոսով»,-տեղեկացրեց նա` հավելելով, որ հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 2768 ամուսնալուծություն, ինչը նախորդ տարվա ցուցանիշներից ավելի է 13,7 տոկոսով: Ծնելիության ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում բավականին լավ տեղ է զբաղեցնում: Մարզերի կտրվածքով ծնելիության գործակիցը հանրապետության միջին մակարդակից բարձր է եղել Երևանում, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում, մնացած բոլոր մարզերում ավելի ցածր է եղել, իսկ ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է գրանցվել, որին հաջորդում են Վայոց Ձորը և Տավուշի մարզը: Հայաստանի ծնելիության ցուցանիշները հավասար կամ ավելի բարձր են Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, զիջում են Մերձավոր Արևելքի երկրներին:
Ծնող կանանց հիմնական տարիքը շարունակում է մնալ 20-29-ը: Կարինե Կոյումջյանը նշեց, որ ամուսնության միջին տարիքն ավելի բարձր է, քան ծնելիության միջին տարիքը: Նրա խոսքով` Հայաստանում պարզ վերարտադրության ցուցանիշը ցածր է` 1,6 գործակից, մինչդեռ պետք է լինի գոնե 2,1:
2013թ. ինը ամիսների ընթացքում մանկական մահացության դեպքերը (0-1 տարեկան) նվազել են: Նրանց թիվը 303 է` նախորդ տարվա 351-ի համեմատ: Նվազել են նաև 0-4 տարեկան երեխաների մահացության դեպքերը` 337` նախորդ տարվա 395-ի համեմատ:

Այնուհետև, 2,6 տոկոսով նվազել է նաև գրանցված ամուսնությունների թիվը: Ծնունդների հիմնական մասը 20-29 տարեկան կանանց է բաժին ընկնում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ