1,5 ժամ է` Արցախում հրետակոծություն է, Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են, իսկ հայաստանյան տիրույթից ոչ մի պաշտոնական արձագանք, գնահատական, միտք, ձայն չկա։
Թշնամին հրետանային հարվածներ է հասցնում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, հայտարարելով, թե իբր հակաահաբեկչական գործողություններ է կատարում։
Արդեն մոդա է դարձել ժողովրդին սիրաշահելն ու անընդհատ կրկնելը, թե ժողովուրդը լավն է, պուպուշ է, մեղավոր չէ, նա միշտ ճիշտ է ու անսխալ, իմաստուն և խելացի:
Զավեշտը գիտե՞ք որն է՝ Նիկոլը 2018 թվականի թավշյա խուժանությունից հետո շուրջ հազար անգամ հայտարարել է, թե ՀՀ քաղաքացին այլևս վստահ է, որ իր ձայնով երկրում իշխանություն է ձևավորելու...
РИА Новости-ն հայտնում է, Իրանն ու Ամերիկան պայմանավորվել են փոխանակել հնգական կալանավոր: Պլյուս ամերիկացիք սրտի խոր կսկիծով վերադարձնում են Իրանի սառեցված վեց միլիարդը: Այդ գումարը կփոխանցվի Քաթարի բանկերից մեկը և պիտի օգտագործվի, իբր, զուտ հումանիտար նպատակներով: Հենց Քաթարի ինքնաթիռն էլ փրկեց ԱՄՆ հպատակներին պարսկական բանտից՝ տանելով նրանց հայրենիք:
Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։