Մեր երկիրը միշտ նման է եղել այն թռչնի բնին, որտեղ ամեն տեսակ ազգ ու ցեղի կկու ձու է դնում: Ու հավերժ միամիտ ժողովուրդը խնամում է օտարի ձուն ու դրանից դուրս եկածին՝ ապուշ անտարբերությամբ հետևելով, թե ինչպես է նա բնից դուրս շպրտում իր ձագերին:
Երևանում ապրում է ՀՀ բնակչության ուղիղ կեսը, երբեմն ասում են՝ նույնիսկ ավելին։ Երևանում ապրում է 1 միլիոնից ավելի մարդ։ Մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ինչքան քարդաշյան պետք է լինի քո վիճակը, որ հույս չունենաս երթի գլխաքանակ լրացնելու...
Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ներկայանում է Տիգրան Ավինյանի տեսքով: Անցած անգամ՝ 2018-ին, Փաշինյանը ներկայացավ Հայկ Մարությանի տեսքով:
Փաշինյանի դեմագոգիան և ստախոսությունը որևէ սահման չեն ճանաչում։ Երկրորդ օրն է շարունակ, ինչ Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ Արցախի հայության համար իր աղետալի հետևանքներով այդ քայլը հավասարազոր է հայ մելիքների դեմ Մելիք Շահնազարի դաշնակցությանը Փանահ-խանի հետ և պատմության մեջ մշտապես կհիշվի որպես Արցախին հասցրած երկու դավաճանական և մահացու հարվածներից մեկը։
Ռուսաստանը զանգվածաբար դատարկում է քաղաքացիական բնակչությունից Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի զորքի առաջխաղացումը թեպետ կասեցվել է, բայց նրանց հաջողվել է մեծ թվով տարածքներ գրավել։ Ռուսական իշխանության համար Կուրսկի շրջանի հսկայական հատված թշնամուն զիջելը մեծ խնդիր չէ, ասում են՝ ժամանակի հարց է, էլի հետ կվերցնեն։