14.12.2018|
01:23
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավոր ինտրիգը սև-սպիտակի, այսինքն՝ հին ու նոր իշխանությունների միջև պայքարի արդյունքների շուրջ էր։ Սակայն ակնհայտ է, որ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկը, բացի սև-սպիտակ պայքարից, նաև լոկալ մենամարտերն ու որոշ ուժերի միջև տեղական նշանակության սուր մրցակցությունն էին, ըստ էության, նույն ընտրազանգվածի համար։