ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հավանական չի համարում.
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան գտնում է, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանային գոտում հրետակոծման դեպքերը ավելացնում են հավանականությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել հարևան երկրներում:
«Նա բավականին ողջամիտ մարդ է և չի մասնակցել երկրում տեղի ունեցող զանգվածային սպանություններին: Ֆարուք ալ Շարայից լավ ոչ ոք չգիտի սիրիական կառավարական համակարգը»:
Հալեպում Սիրիայի բանակի գործադրած ճնշումներից ընդդիմադիր զինված ուժերը նահանջում են քաղաքի արևելյան շրջաններից։ Բանակային ստորաբաժանումների առաջխաղացմանը խոչընդոտում են շրջված ավտոբուսներից և բեռնատարներից կառուցված բարիկադները։
Թունիսի Ջերբա կղզում բողոքի ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած բախման հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել։ Կղզու բնակիչները բողոքում են աղբավայրի աշխատանքների վերականգնումից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զգուշացրել է, որ միջազգային պատժամիջոցները, որոնք կոչված են խոչընդոտել Իրանին միջուկային զենքի ստեղծման հարցում, ավելի շատ վնասում են հասարակ իրանցիներին։
Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, թերևս, Թուրքմենչայի պայմանագրից հետո առաջին անգամ էականորեն բարձրացել է։ Այսօր Իրանը կարողանում է ոչ միայն հակադարձել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, այլ նաև զգուշացնում է, որ Հարավային Կովկասում որևէ գործողություն չի թողնելու կատարեն, որը չի բխում Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ նաև հստակ նշում է, թե որոնք են Իրանի շահերը։