«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • Ավարտվել է Չավեսի հետվիրահատական ապաքինումը

    Ավարտվել է Չավեսի հետվիրահատական ապաքինումը

    02.02.2013| 15:27
    Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ավարտվել է երկրի նախագահ Ուգո Չավեսի հետվիրահատական ապաքինումը, և այժմ սկսվել է վերականգնողական նոր փուլ։
  • ԱՄՆ-ն Անկարայում իր դեսպանատան վրա հարձակումն անվանել է ահաբեկչություն

    ԱՄՆ-ն Անկարայում իր դեսպանատան վրա հարձակումն անվանել է ահաբեկչություն

    02.02.2013| 15:26
    Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է Անկարայում իր դիվանագիտական ներկայացուցչության վրա ահաբեկչական հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Զոհերից մեկը մահապարտն էր, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ իրականացրել է պայթյունը։ Երկրորդ զոհը դեսպանատան պահակախմբում աշխատող Թուրքիայի քաղաքացի էր։
  • Բախումները Եգիպտոսում շարունակվում են

    Բախումները Եգիպտոսում շարունակվում են

    02.02.2013| 15:24
    Կահիրեում՝ նախագահի նստավայրի մոտ, նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Եգիպտոսում անկարգությունների հետևանքով 60 մարդ է մահացել։
  • Ջոն Քերին հավատարիմ է մնալու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը

    Ջոն Քերին հավատարիմ է մնալու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը

    02.02.2013| 15:19
    ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի թեկնածության քննարկման ժամանակ Սենատում նրան ուղղվել են և Հայաստանին ու ամերիկահայությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես սենատոր Բարբարա Բոքսերին հետաքրքրել է, թե իբրև պետքարտուղար նա ի՞նչ է քայլեր է ձեռնարկելու, որպեսզի Իլհամ Ալիևը բանտ վերադարձնի մարդասպան Ռամիլ Սաֆարովին:
  • Սիրիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ

    Սիրիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ

    02.02.2013| 15:17
    «ժողովրդական զանգվածները պետք է համախմբեն ներքին ռեզերվները և համախմբվեն քաջարի սիրիական բանակի շուրջ»,- ասված է Սիրիայի կառավարության հայտարարության մեջ:
  • ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը Պարույր Հայրիկյանի մափափորձի և ընտրությունների առնչությամբ

    ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը Պարույր Հայրիկյանի մափափորձի և ընտրությունների առնչությամբ

    02.02.2013| 15:15
    ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Յանիս Լենարչիչը իր մտահոգությունն է հայտնել ՀՀ նախագահի թեկնածուի դեմ մահափորձի կապակցությամբ.
  • Օլանդն ընդդեմ Սարկոզիի՞

    Օլանդն ընդդեմ Սարկոզիի՞

    02.02.2013| 15:13
    Թուրքական «Milliyet»-ի տեղեկացմամբ` Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են վերացնել Թուրքիայի Եվրամիության անդամակցության արգելքը: Դիվանագիտական աղբյուրների հավաստմամբ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը փետրվարի 2-ին թուրք գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում իրազեկելու է երկրի նոր դիրքորոշման մասին:
  • Պայթյուն Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ

    Պայթյուն Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ

    01.02.2013| 17:08
    Թուրքիայից ստացված լուրերի համաձայն, Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաները, հրշեջներ, փրկարարներ։ Պայթյունի հետևանքով կան վիրավորներ, նրանց թվի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։
  • Նյու Յորքում կամավորները, անօթևաններին օգնելու նպատակով, հաշվառում են անցկացնում

    Նյու Յորքում կամավորները, անօթևաններին օգնելու նպատակով, հաշվառում են անցկացնում

    01.02.2013| 16:02
    Նյու Յորքում կամավորները անօթևանների հաշվառում են անցկացնում, որը տեղի իշխանություններին կօգնի սոցիալական օգնության ցուցաբերման բյուջե կազմել: Սոցիալական նախագիծը կկոչվի «Հույս»: Մոտ մեկ տարի առաջ քաղաքապետարանը որոշել էր պարգևատրել 22 հազար աղքատների, որոնք կալանավորվել էին թափառաշրջության մասին օրենքը խախտելու համար: Իշխանությունները համաձայնել էին 15 մլն դոլարի փոխհատուցում վճարել, որը պետք է բաշխվի բանտարկված օրինախախտ մուրացիկների միջև, քանի որ վերոնշյալ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել:
  • Քլինթոն. Իրանը մեծացնում է Սիրիային տրվող օգնությունը

    Քլինթոն. Իրանը մեծացնում է Սիրիային տրվող օգնությունը

    01.02.2013| 14:44
    Լքելով իր պաշտոնը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանը մեծացնում է Սիրիային հատկացվող ռազմական և ֆինանսական օգնությունը։ Քլինթոնի խոսքով՝ կան հիմքեր՝ ենթադրելու, որ Ռուսաստանը նույնպես շարունակում է Բաշար Ասադի կառավարությանը մատակարարել գումար և տեխնիկա։ Նրա այս մեկնաբանությունները հնչել են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքը ռմբակոծելու հակասական տեղեկությունների ֆոնին։