-
22.03.2013|
13:18
Կիպրոսի իշխանությունները երկրի խորհրդարանին են ներկայացրել հակաճգնաժամային այլընտրանքային փաթեթ, որը թույլ կտա ստանալ ֆինանսական օգնություն և խուսափել երկրի սնանկացումից։ Առաջարկվող միջոցառումներից է պետական ակտիվների վաճառքը և բանկերի վերակազմավորումը։
-
22.03.2013|
13:16
Դամասկոսի կենտրոնում գտնվող մզկիթում ռումբի պայթյունից մահացել է սուննի իմամ Մոհամեդ Բուտին, ով նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներից էր։ Սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի զոհ է դարձել 42 մարդ, ավելի քան 84-ը վիրավորվել են։
-
22.03.2013|
13:14
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել են սահմանադրական փոփոխությունները, որոնք նախագահին զրկում են առանց խորհրդարանի համաձայնության կառավարություն ձևավորելու իրավունքից։
-
21.03.2013|
12:06
Այսօր օդային տագնապ է հայտարարվել Փհենյանում և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մի շարք քաղաքներում։ Այստեղ իրականացվում են խոշորամասշտաբ ռամական զորավարժություններ։ Տագնապի ազդանշանը հնչել է տեղի ժամանակով 09.32-ին։ Զինված ստորաբաժանումներին հրաման է իջեցվել բարձրացնել պատրաստականության մակարդակը։
-
21.03.2013|
12:05
Վենեսուելան ժամանակավորապես դադարեցրել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման փորձերը։ Պատճառը Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի ներքին գործերին միջամտելն է։ Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը։
-
21.03.2013|
12:04
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Մալիի կառավարության վերահսկողությունն ամբողջ երկրի վրա կվերականգնվի առաջիկա օրերին։ Օլանդի խոսքով՝ հունվարին մեկնարկած ֆրանսիական ինտերվենցիան Մալիում հանգեցրել է շատ կարևոր արդյունքների. իրենց հաջողվել է վերականգնել վերահսկողությունը հիմնական քաղաքների նկատմամբ և կանխել իսլամիստ գրոհայինների առաջընթացը դեպի հարավ։
-
21.03.2013|
12:01
Նախագահի պաշտոնում Իսրայել կատարած առաջին այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել են, որ կողմնակից են միասնական խիստ դիրքորոշման Իրանի կողմից միջուկային սպառնալիքի դեմ։ Ելույթ ունենալով Երուսաղեմում՝ երկու առաջնորդներն էլ ընդգծել են, որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք։
-
20.03.2013|
12:06
Այս գիշեր երկու ահաբեկչություն է գրանցվել Անկարայի կենտրոնում։ Թիրախ են դարձել արդարադատության նախարարությունը և կառավարող Արդարության և զարգացման կուսակցության կենտրոնակայանը։
-
20.03.2013|
12:02
Սիրիայի ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման ժամանակ մահացել է 16 խաղաղ բնակիչ, ավելի քան 100-ը տուժել են։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։
-
20.03.2013|
12:01
Իսրայելն այսօր պատրաստվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եռօրյա այցին։ Սա Օբամայի նախագահական պաշտոնավարման ընթացքում առաջին այցելությունն է հրեական պետություն։ ԱՄՆ առաջնորդի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է։ Բանակցությունների կենտրոնում է լինելու երեք թեմա՝ իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայում ստեղծված իրավիճակը և պաղեստինա-իսրայելական երկխոսության վերականգնումը։