-
24.05.2013|
00:42
Ներկայումս իսլամական արմատական շարժումը քաղաքական ու գաղափարախոսական ճգնաժամ է ապրում` կապված մի շարք կարևոր իրադարձությունների հետ։ Դրանք են` իսլամականների չեչենական խմբավորման փաստական ջախջախումն ու չեչենական խնդրի որոշակի մարումը և իսլամական արմատականության կենտրոնների կողմից արմատականության այդ օջախի նկատմամբ հետաքրքրության սկզբունքային նվազումը, իսլամական արմատականության առնչությամբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության վերաիմաստավորումը, արաբական պետությունների կողմից իսլամական արմատականության սպառնալիքի խնդրով մտահոգության աճը, իսլամական սկզբունքների` շարիաթի միջոցով սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և ազգային զորեղ պետությունների ստեղծման անհնարինությունը, իսլամական պետությունների ու իսլամական արմատական շարժումների տարբեր ուղղությունների միջև հակասությունների խորացումը։ Եվ այս ֆոնի վրա իսլամական արմատականության կողմից ճնշման ենթարկվող մի շարք պետություններ նրա դեմ պայքարի կառույցներ են ստեղծել։
-
23.05.2013|
22:17
Սիրիական ընդդիմության առանցքային գործիչներից մեկը՝ Մոազ Հաթիբը, որ գլխավորում է սիրիական ազգային կոալիցիան, հրապարակել է երկրում ճգնաժամը հաղթահարելու ծրագիրը։
-
23.05.2013|
22:08
Բոստոնում իրականացված պայթյունի մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևի գործով դատական առաջին լսումները տեղի կունենան հուլիսի 10-ին։ Ավելի վաղ այդ լսումները նշանակվել էին մայիսի 30-ին, սակայն փաստաբանները և դատախազը հայտարարել են, որ իրենց ժամանակ է պետք գործընթացին նախապատրաստվելու համար։
-
23.05.2013|
21:59
Վենեսուելայում այսօր ոստիկանական ուղղաթիռի վթարի պատճառով 5 մարդ է մահացել, այդ թվում՝ վենեսուելացի առաջին կին օդաչու Վիլմարիս Մորան։ Ուղղաթիռը վթարվել է այսօր առավոտյան Խունկիտո կոչվող բնակավայրի մոտ։ Նախնական տվյալներով՝ ողբերգության պատճառը վատ եղանակային պայմաններն էին։
-
23.05.2013|
21:57
ԻԻՀ պաշտպանության նախարարությունը հակահրթիռային պաշտպանության նոր համակարգերի զանգվածային արտադրություն է սկսել: Նոր համակարգերը կոչվում են «Խերզ 9», նկատում են թիրախը ցածր բարձրությունների վրա և ավտոմատ խոցում:
-
23.05.2013|
21:56
Մեծ Բրիտանիայի Օդատիեզերական գործակալության ղեկավար Դևիդ Փարքերը հայտարարել է, որ անգլիացի առաջին տիեզերագնաց Թիմ Պիկի թռիչքը նախատեսվում է 2015-ի նոյեմբերին: Նա տիեզերքում կանցկացնի կես տարի:
-
23.05.2013|
21:55
Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն «Համազգային ժողով» հասարակական-քաղաքական ֆորումի նախաձեռնությամբ, կառաջադրվի նախագահի թեկնածու:
-
23.05.2013|
21:44
«Նկարները մասնավոր հավաքածուներում են գտնվել 1968-ից սկսած։ Աշխատանքների նախնական արժեքը 40-70 հազար է՝ յուրաքանչյուրի համար, այնպես որ, սպասվում է, որ վաճառքից ստացված ընդհանուր գումարը կկազմի մինչև 1 մլն ֆունտ ստեռլինգ»,- նշվում է աճուրդի տան հաղորդագրությունում։
-
23.05.2013|
21:38
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստան էր այցելել: Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո նա հարցազրույց է տվել ռուսական «Независимая газета»-ին, tert.am կայքը թարգմանաբար ներկայացրել է հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները.
-
23.05.2013|
21:36
Տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելին, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: