Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Պատասխան գրողին

Պատասխան գրողին
20.05.2024 | 20:47

Երեկ ընկերոջս տեսա` Աշոտ Աղաբաբյանին։
Սևակնած էր, ինչպես գարնան թուխպ ամպը։ Սրտին դանակ դեմ տային` մի պուտ արյուն չէր կաթի։
- Ի՞նչ ա եղել,-հարցրի։
- Հանեցին,-ասաց,-չգիտեմ թազա վեպս էլ որտե՞ղ պիտի գրեմ։
Դեռ նախկին իշխանությունների օրոք, որպես ստեղծագործական օթևան Քաղաքապետարանի ավագանին Աշոտին Բուզանդի 1 հասցեում հատկացրել էր մեկ սենյակ։
Նոր ավագանին և նորընտիր քաղաքապետը շատ էին համարել այդ մշակութանպաստ որոշումը։ Իհսրկե, հիմա ևս պատրաստակամ են գրողին թողնել իր զբաղեցրած սենյակը, եթե նա ևս պատրաստակամ լինի մուծել համապատասխան գումարը` առասպելական մի թիվ, որը նրա ուժերից վեր է։
- Բա ո՞նց,-ասել էին,-քաղաքի կենտրոն ա...
Աշոտ Աղաբաբյանն իր հաշք վեպերը գրել է մեծամասամբ այդ կացարանում։
Նա իրավամբ համարվում է Հայաստանում ամենասիրված և ամենաընթերցվող գրողը։
Նրա հերոսները հույս ու հավատ են ներշնչում հային, սպեղանի հանդիսանալով Հայոց կոտրված ոգուն
Նրանք, մեզ ամեն օր, ամեն վայրկյան հուշում են` կա հայը, կա հայի մարտական ոգին, ամեն ինչ չէ որ կորած է:
Այսօր քան երբեք Աշոտ Աղաբաբյանի վեպերի կարիքը կա, այն առավել քան որևէ գեղարվեստական գիրք դասագրքային արժեք ունի։ Աշոտի վեպերը մեր ոգու փորձաքարն են, մեր կոտրած սրտերի բալասանը։
Իսկ դրա փոխարեն գրողը մեզնից ոչինչ չի ուզում, ընդամենը խնդրում է իր նստավայրը, որն առավել ևս իր համար մի պստլիկ Հոգևոր Հայաստան է։
Գրողից, փաստորեն, իր բաժին Հայաստանն են խլում։
Դա պատասխան է գրողի արածի՞ն, գուցե և վրե՞ժ այլակարծության համար, և ու՞մից, ինչի՞ համար...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ