«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գիտակցում եմ, որ միտքս բազմաց հասու չէ, բա՞յց․․․

Գիտակցում եմ, որ միտքս բազմաց հասու չէ, բա՞յց․․․
18.02.2024 | 14:02

Տարոն Անդրեասյանի եղբոր հաղթանակը ամենևին չնվաստացնելով, աչքիս առաջ է գալիս մի դրվագ․

աննա հակոբյանի այցը Տարոնենց տուն, նրա մորը գրկախառնվելը, Աննայի հոգեխեղված գրառումները Տարոնի մասին։

Ես չեմ կարող հասկանալ նրանց, ովքեր իրենց տղայի, եղբոր մահը ընդհանրապես չեն կապում Արցախը հանձնած ու Հայաստանը վերացնող նիկոլ-աննայի հետ․ ընդունում են իրենց տանը, գրկախառնվում, լսում ակնհայտ հիմարություններ, սուտ կարեկցանք…

Ես չեմ կարող հասկանալ, ո՞նց կարելի է ոխ հանել թշնամուց եղբոր զոհվելու համար, բայց այնուամենայնիվ նույն եղբորը պայմանավորված պատերազմի ու մատաղացու դառնալու մեջ որևիցե կերպ չկապել մարդասպան նիկոլ-աննայի հետ։

Ավելին, հիանալ հազարավոր տղաների մահվան համահեղինակներով…

Մեր թշնամին հարևանները չեն, այլԯ աղանդավոր, հոգեխեղված, տգետ, թացը չորից չտարբերող, պատճառն ու հետևանքը չտարանջատող մասսան։

Ամեն դեպքում, Աստված թող ների ինձ, բայց ես չեմ հիանում ոչ մի ռինգերի հաղթանակներով, եթե երկրիս պետական սիմվոլները, այդ թվում դրոշը, շուտով լուծարվող Հայաստանի հուշ են մնալու։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Տեսանյութը` Աննա Հակոբյանի էջից

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ