«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դուք ունեք մեղքի սարսափելի մեծ բաժին և անպայման պատասխանատվություն եք կրելու

Դուք ունեք մեղքի սարսափելի մեծ բաժին և անպայման պատասխանատվություն եք կրելու
15.02.2024 | 20:57

Պատգամավորները պառլամենտում չեն քննարկում, լսումներ չեն կազմակերպում 2018 թվականի թավշյա հեղափոխության բեմականացման վերաբերյալ:

Պատգամավորները չեն քննարկում, լսումներ չեն կազմակերպում ՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ի հրադադարի խախտման հանգամանքները ճշտելու համար:

2020 թվականի դեկտեմբերին ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը, 2021 թվականի հունվարին՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպանը հայտարարել են, որ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եղել են հավաքագրված արևմտյան, թուրքական հատուկ ծառայությունների կողմից: Պատագամավորները պարտավոր էին քննարկել, լսումներ կազմակերպել այս առերևույթ հանցագործունների վերաբերյալ:

Պառլամենտական խմբակցությունները չեն ներկայացնում վարչապետի իրենց թեկնածուին:

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները կոնկրետ չեն պատասխանել. եթե Փաշինյան Նիկոլը հեռացվի վարչապետի պաշտոնից՝ Ադրբեջանի հետ դելիմիտացիա, դեմարկացիա իրենք իրականացնելու՞ են թե՝ ոչ:

«Պպատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չեն նախաձեռնում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն այս ընթացքում պառլամենտում բազմաթիվ անգամներ նվաստացվել են, ծեծ են կերել:

Նրանք իշխանական պատգամավորների հետ մասնակցում են օտարերկրյա աշխատանքային այցերին, ոմանց հետ ունեն ընդհանուր բիզնեսներ:

Օրինակ, Արմեն Գևորգյանը՝ Սերգեյ Բագրատյանի հետ, Ջերմուկ քաղաքում գտնվող ՀԷԿ-ի համասեփականատեր է։

Այս ամենի հետ մեկտեղ պատգամավորներն անդադար հարցազրույցներ են տալիս ու ձևանում որպես Նիկոլին ընդդիմադիր, կարծես ծաղրելով ժողովրդին։

ՈՒ ամենավերջում` պատգամավորները սահմանադրական ճգնաժամ առաջացնալու համար մանդատները հետևողաբար վայր չեն դնում:

Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչներ, լավ հիշեք` տեղի ունեցածում դուք ունեք մեղքի սարսափելի մեծ բաժին և անպայման պատասխանատվություն եք կրելու։

Ձեր իրականացրած պատմական հանցագործության մասին դեռ երկար են խոսելու:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2919

Մեկնաբանություններ