Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Պետք է բոլորին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան» (ճապոնական առակ)

«Պետք է բոլորին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան» (ճապոնական առակ)
08.08.2023 | 17:27

Աշխարհում ապրում էր մի տարեց ճապոնուհի, ով ուներ երկու մեծ սափոր։ Դրանք կախված էին փայտի ծայրերից։ Դրանցից մեկը ճաք ուներ, իսկ մյուսը անթերի էր և միշտ պարունակում էր ջրի ամբողջական չափաբաժինը։ Գետից մինչև պառավի տուն հասնելու երկար ճանապարհի վերջում ճաքած սափորի ջուրը միշտ կիսով չափ էր մնում։

Երկու տարի շարունակ ամեն օր այդպես էր լինում՝ պառավը միշտ մեկուկես սափոր ջուր էր բերում տուն։ Անթերի սափորը շատ էր հպարտանում իր աշխատանքով, բայց խեղճ, ճաքած սափորը ամաչում էր իր թերությունից և վրդովվում, որ չի կարող իր աշխատանքը լիարժեք կատարել։

Նա դիմում է պառավին․

-Ես ամաչում եմ իմ ճաքից, որից ջուրը միշտ հոսում է ճանապարհին՝ մինչև քո տուն հասնելը։

Պառավը քմծիծաղ է տալիս․

-Դու նկատե՞լ ես, որ քո կողմի ճանապարհի վրա ծաղիկներ են աճում, իսկ մյուս սափորի կողմում ոչինչ չկա։ Քո կողմի ճանապարհին ես ծաղկի սերմեր էի ցանել՝ իմանալով քո թերության մասին։ Այնպես որ, դու ամեն օր ջրում ես նրանց, երբ մենք տուն ենք գնում։ Երկու տարի շարունակ ես տուն էի տանում այդ հրաշալի ծաղիկները, որոնք զարդարում էին իմ տունը։ Եթե դու չլինեիր այնպիսին, ինչպիսին կաս, այս գեղեցկությունը չէր լինի։

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ տարօրինակություններն ու թերությունները։ Բայց կան առանձնահատկություններ և ճեղքեր, որոնք մեր կյանքը դարձնում են այդքան հետաքրքիր և արժանի։ Պարզապես պետք է բոլորին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան և տեսնել նրանց մեջ լավը։

Թագուհի Գևորգյանի (Taguhi Gevorgyan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 6210

Մեկնաբանություններ