Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ցանկացած համաճարակ, ի վերջո, ինքնաոչնչանում է

Ցանկացած համաճարակ, ի վերջո,  ինքնաոչնչանում է
04.08.2023 | 18:06

Էն ո՞վ էր ասում, թե մեր մեջ ոչ ոք թասիբ չունեցավ ինքնասպանություն գործելու: Չարախոսո՛ւմ էր ու զրպարտում մեր ազգին:

Ընդդիմությունը վաղուց է ինքնասպանություն գործել ու փրկել մեր պատիվը:

Մնացել է միայն իշխանությունը:

Դրանք, իհարկե, ինքնասպանություն չեն գործի, բայց բոլոր հիմքերն ունեն ինքնաոչնչանալու:

Ցանկացած համաճարակ, ի վերջո, ինքնաոչնչանում է:

Այդ դեպքում վերջապես կմնանք մենք մերոնցով:

Կարո Վարդանյան

Ծաղրանկարը՝ Նիկօի

Դիտվել է՝ 3494

Մեկնաբանություններ