Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Պետք է ընդմիշտ մերժել դատարկաբանությունն ու ստախոսությունը, լակոտության հասնող անպատասխանատվությունը. Արթուր Ղազինյան

Պետք է ընդմիշտ մերժել դատարկաբանությունն ու ստախոսությունը, լակոտության հասնող անպատասխանատվությունը. Արթուր Ղազինյան
19.06.2022 | 10:29

Իշխանություններն աշխատում են հիմնականում երկու մոդելով.
1. պաշտպանում և առաջ են մղում ազգային պետական շահը,
2. բավարարում են հանրային ակնկալիքները:


Եթե հանրային սպասելիքները համընկնում են պետության ազգային ու պետական շահերին, ապա ստեղծվում է իդեալական իրավիճակ պետության բնականոն զարգացման և ներքին համերաշխության ու կայունության ապահովման համար: Կայացած հասարակարգերում հանրային ակնկալիքը ձևավորում են պետության էլիտաները, որոնք այդ հարցին մոտենում են լրջությամբ ու պատասխանատվությամբ, չեն ընկնում մարդկանց հաճոյանալու գայթակղության հետևից, իրենց խոսույթի մեջ զուսպ են և հաշվետու:
Իսկ եթե հանրության ակնկալիքները կտրված են իրականությունից, ձևավորված են ստի, կեղծիքի և մանիպուլյացիաների վրա, ապա առաջանում է բախում պետական շահի և հանրային ակնկալիքների միջև:


Սա կոչվում է պոպուլիզմ, ինչը դարձել է 21-րդ դարի քաղաքական միջավայրի քայքայիչ վիրուսը, որով վարակված են աշխարհի շատ պետություններ:
Պոպուլիզմի դասական դրսևորումն են Հայաստանն ու ՈՒկրաինան, որոնք այսօր հայտնվել են ծանր ներքին ու արտաքին գոյաբանական սպառնալիքների առջև, կորցրել ու կորցնում են ահռելի տարածքներ ու հազարավոր մարդկային կյանքեր:
Այս երկու պետությունների առաջնորդները, չունենալով պետության ու պետականության մասին խորքային գիտելիքներ, ազգային ու պետական շահի համակարգային ընկալում, իրենց քաղաքական գործունեությունը իրացրել, քաղաքական լրջագույն որոշումները կայացրել են ֆեյսբուքյան լայքերի ու յութուբյան դիտումների թվի գործոնով, նույնն է թե՝ իրենց քաղաքական վարքաբանությունը ադապտացրել են հանրային սպասելիքներին՝ արհամարհելով պետության ռազմավարական շահերը, խոսել են այն, ինչ ցանկացել են լսել մարդիկ, արել են այն, ինչ իրենցից պահանջել են մարդիկ:
Կայացած հասարակարգերում սա չի հանգեցնում ողբերգության, քանի որ խորքային կառավարման համակարգն արագ բացահայտում, զսպում և չեզոքացնում է նման վնասակար երևույթներին:


Ցավոք, մենք վերջին 30 տարվա մեջ չկարողացանք ձևավորել ներքին զսպումների և հակակշիռների այնպիսի համակարգ, որի արդյունավետ աշխատանքի ուժով կբացահայտվեին ու կչեզոքացվեին պոպուլիստ դատարկաբանները, զազրախոսներն ու պոռոտախոսները, ստախոսներն ու կեղծարարները, ինքնասիրահարված տգետներն ու տհասները:
Դրանով մենք վաղուց ազատած կլինեինք մեր հայրենիքը նման արարածներից, կործանումից փրկած կլինեինք Արցախը, հազարավոր մեր երեխաների կյանքը:
Բայց դեռ ուշ չէ, մենք դեռ ունենք մեր հայրենիքը պաշտպանելու, մեր երեխաների կյանքն ու առողջությունը պաշտպանելու հնարավորություն. պետք է ընդամենը գիտակցել, մտածել ու ընդմիշտ մերժել զազրախոսությունը, պոռոտախոսությունը, դատարկաբանությունն ու ստախոսությունը, լակոտության հասնող անպատասխանատվությունը:


Պետք է դադարել քաղաքականությանն ու քաղաքական գործիչներին վերաբերվել սին զգացմունքներով, պետք է դադարել իրողություններն ընկալել ու գնահատել սեփական շահի ու զգացմունքների տեսանկյունից:
Պետք է լսել, գնահատել, վստահել ու ՊԱՀԱՆՋԵԼ, և ամեն ինչ կընկնի իր տեղը:

Դիտվել է՝ 6413

Մեկնաբանություններ

毜鈭舵洍鈧伝鏆殿個鏆电澒鏆碘埗鏆电煫鏆电鎷烽敓/1349339141">«Իրատես» թերթի արխիվից
«Բրոունյան» Նիկոլ, «անբրոուն» Սերժ
«Բրոունյան» Նիկոլ, «անբրոուն» Սերժ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ դա­նա­կին ու դմա­կին փո­խա­րի­նում են մուրճն ու գան­ձա­նա­կը
Երբ դա­նա­կին ու դմա­կին փո­խա­րի­նում են մուրճն ու գան­ձա­նա­կը