ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վարչապետն ընդհատեց այցը Սյունիքի մարզ

Վարչապետն ընդհատեց այցը Սյունիքի մարզ
21.12.2020 | 23:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև նախապես հայտարարել էր, որ Սյունիքի մարզ այցի ընթացքում լինելու է նաև Գորիսում, Կապանում և Մեղրիում, այցելելով միայն Սիսիան քաղաք ու Սառնակունք գյուղ, վերադարձավ Երևան։ Նրա այցին զուգահեռ բողոքի ակցիա էր ընթանում Գորիսում, որտեղ հավաքվածներն ասում էին, որ թույլ չեն տա վարչապետին մտնել Սյունիքի մարզ։ Աշխատանքային այցն ընդհատած վարչապետը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Գորիս տանող ճանապարհը փակել են, որպեսզի «ակնհայտ չդառնա, որ այդ քաղաքներում մթնոլորտը նույնն է, ինչ Սիսիանում»: Վարչապետը գրում է՝ սգի օրով ուժային գործողությունների չեն գնա։ Փաշինյանի ընդդիմախոսները Գորիս տանող ճանապարհը փակ էին պահում վաղ առավոտից։

«Սաղիս խաբել ա, մեկը ասում ա՝ ով որտեղ կանգնած ա եղել, մնա ընդեղ կանգնած, էն մեկը գալիս ասում ա՝ սա ձեր տեղը չի, գնացեք էն յան, խի պիտի դիրքավորվեն, խի պիտի աստղաբաշխական գումարներ ծախսենք բլինդաժներ սարքենք տան թուրքին, թուրքը գա էդ բլինդաժում նստի, գա մեր վրա զենք քաշի», - ասաց նրանցից մեկը:
Նիկոլ Փաշինյանն առավոտյան Սյունիքի մարզ ուղևորվելիս ֆեյսբուքյան եթերով հայտնեց, որ իր այցը կրքերը բորբոքելու համար չէ. «Սյունիքի մարզ գալու որոշումը կայացրել եմ գալու և սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու: Երկրորդը՝ առավել կարևորը՝ ձեր հարցերին պատասխանելու, ուղիղ ձեր աչքերի մեջ նայելու, անհրաժեշտ բացատրություններ տալու: Ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու և ես որոշակի համոզմունք ունեմ, որ ձեր տված հարցերի կկարողանամ պատասխանել, ձեր կասկածները փարատել»:


Փաշինյանն իր նշած քաղաքներից միայն Սիսիանում եղավ, այցելեց քաղաքային պանթեոն. «Այսօր մենք մեր խոնարհումը բերեցինք և խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմանին, ու այս պրոցեսը կշարունակվի: Մենք սադրանքների չենք գնալու»: Սիսիանում վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի ներկայիս սահմանները որոշվել են 2010-ին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, նշելով, որ որ այդ օրենքով մյուս կողմը նկարագրված է որպես Ադրբեջանի սահման։ «Հիմա այդ տարիներին կառավարության անդամ եղած, Աժ պատգամավոր եղած մարդիկ մեզ ասում են՝ դուք ինչո՞ւ եք այդ կետերով կանգնում, դուք, ի՞նչ է, այդ սահմանը ճանաչո՞ւմ եք: Բայց չէ՞ որ դա օրենքի ուժ է ստացել: Իսկ այն ժամանակ ինչո՞ւ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության տարածքն է, ինչո՞ւ չեն ասել: Ես ուզում եմ, որ դուք և բոլոր սյունեցիները հստակ պատկերացնեն, թե ինչ է տեղի ունենում», - նշեց Փաշինյանը:


Սյունիքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ճշգրտման աշխատանքների արդյունքում սահմանամերձ են դառնում մարզի տասնյակ բնակավայրեր, մի քանի ճանապարհների մի մասն էլ անցնում է Ադրբեջանի տարածքով։ Սյունիքում վերջին օրերին տարբեր ցույցեր են լինում, բնակիչներն իշխանություններից անվտանգության երաշխիքներ են պահանջում՝ շեշտելով, որ իրենց բնակավայրերը հայտնվել են ադրբեջանական ուժերի անմիջական թիրախում։


Վարչապետի այցին զուգահեռ Գորիսի ճանապարհը փակած ցուցարարները հարցին, թե ինչո՞ւ չեն ցանկանում Փաշինյանի հետ դեմ առ դեմ զրուցել, պատասխանեցին, որ նրա հետ խոսելու ոչինչ չունեն: Այս բողոքի ցույցի պատճառով երկար խցանում գոյացավ, այդ հատվածում բազմաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակված:

Դիտվել է՝ 1807

Մեկնաբանություններ