ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արամ Խաչատրյան. Վարչապետը մեկ շաբաթ, մեկ ամիս հետո էլ հրաժարական չի տա

Արամ Խաչատրյան. Վարչապետը մեկ շաբաթ, մեկ ամիս հետո էլ հրաժարական չի տա
17.12.2020 | 16:06

Ժողովրդի մեծամասնությունն այսօր աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դա ակնհայտ երևում է, լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը:

«Կսպասենք հերթական ընտրություններին, 2023 թվականին ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի ընտրությունների միջոցով», - նշեց նա: Խաչատրյանի խոսքով՝ իրենց օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա: Հարցին՝ անընդհատ ասվում է, որ ժողովուրդը վարչապետին վստահում է, իսկ մարդիկ, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ժողովուրդ չե՞ն, նա պատասխանեց. «Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ մարդկանց, դա իրենց իրավունքն է արտահայտվելու, քննադատելու, բայց դա ժողովրդի մեծամասնությունը չէ»: Նա ասաց՝ սիրողական մակարդակով խոսակցություններ է լսել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերին մարդկիկ գումարով են գալիս, սակայն փաստեր չունի:


Լոռու մարզպետի խոսքով՝ այսօր մարդիկ փողոց դուրս չեն գալիս, իսկ 2018-ին Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր: «Եվ ոչ միայն հրապարակը, մարզերում էլ ժողովուրդը դուրս էր եկել փողոց», - ասաց Խաչատրյանը:
Նա հայտարարեց, թե պետք է հիասթափեցնի՝ վարչապետը մեկ շաբաթ, մեկ ամիս հետո էլ հրաժարական չի տա: «Որովհետև ոչ թե ես եմ այդպես ուզում, այլ ժողովուրդը դա չի պահանջում, հարյուրավոր, հազարավոր մարդիկ մեզ տեսնում են, գրում են՝ հանկարծ նման բան չլինի», - ասաց Արամ Խաչատրյանը:

Դիտվել է՝ 1761

Մեկնաբանություններ