ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վազգեն Մանուկյան. Բոլորը հասկանում են, որ ինքը պետք է գնա, բացի իրենից

Վազգեն Մանուկյան. Բոլորը հասկանում են, որ ինքը պետք է գնա, բացի իրենից
14.12.2020 | 22:55

Այս խայտառակ և ամոթալի պարտությունը դառնություն է առաջացնում նաև այն պատճառով, որ ես գիտեմ, որ այդ ամենը կարելի էր կանխել՝ մտավորականների և մշակույթի գործիչների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիքի փրկության շարաժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Դեռ 2.5 տարին, որ նախապատրաստվում էր այս ամենը, մի կողմ թողնենք: Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ գուցե ավելի ուշ: Բանակցությունները մենք տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրինք պատերազմի մեջ: Եթե 2.5 տարվա ընթացքում էլ մենք մի քիչ զբաղվեինք բանակով, մենք պարտություն չէինք ունենա»,- ասաց նա: Վազգեն Մանուկյանը նկատեց, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրն ունի շատ բացեր:


«Այսպիսի համաձայնագրերի տակ սովորաբար լինում են գաղտնի հավելվածներ՝ տասնյակ էջեր: Ոչ մի բան չկա, իսկ դա նշանակում է բանակցությունների միջոցով կարելի է այս կամ այն կետը ուղղել մեր օգտին, բայց ով է այդ բանակցությունները վարելու: Այն մարդը, որը մեր երկիրը տարավ պարտությա՞ն: Իրեն չեն ընդունում ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է, ճիշտ է, մարտնչող, բայց քաղաքական դիակ է»,- նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն: Ըստ նրա՝ պատերազմի հետևանքների վերացումը և ոտքի կանգնելու գործընթացը կսկսվի այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի. «Բոլորը հասկանում են, որ ինքը պետք է գնա, բացի իրենից: Բայց այդ հոգեվարքը, ամեն մի կորած օրը մեր վրա շատ ծանր է նստում»,- նշեց նա:
Վազգեն Մանուկյանը նաև ներկայացրեց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո որոնք պետք է լինեն անցումային Կառավարության անելիքները:


«Հսկայական բանակցային պրոցես պետք է գնա այս համաձայնագիրը կյանքի բերելու և որոշ կետեր մեկնաբանել այնպես, ինչպես մենք կուզենանք: Այն, որ մենք ժամանակից հետո պետք է լրջորեն քննարկենք, թե ինչ հարաբերություններ պետք է ունենանք Թուրքիայի, Իրանի, մյուս երկրների հետ, ակնհայտ է: Բայց այն մարդիկ, որոնք դեռ պատերազմը չավարտված, երբ դեռ կրակում են սահմաններին, հայտարարում է, որ մենք հիմա դիվանագիտական հարաբերություններ ստեղծենք Թուրքիայի հետ, դա ընդհանրապես անհասկանալի է: Եթե կռվի ժամանակ ասում ես՝ հաշտվենք, դա կլինի մեր երկրորդ կապիտուլյացիան: Դա իրենց թելադրվում է, թե տգիտություն է, ինձ չի հետաքրքրում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ