ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արթուր Վանեցյան. Վճռական ենք, և բոլորս միասին պայքարելու ենք այս դավաճան, սրիկա իշխանություններին հեռացնելու համար

Արթուր Վանեցյան. Վճռական ենք, և բոլորս միասին պայքարելու ենք այս դավաճան, սրիկա իշխանություններին հեռացնելու համար
11.12.2020 | 20:48

Մարդիկ խաղաղ ակցիաներ են իրականացնում, իսկ Նիկոլ Փաշինյանը, ուժային կառույցներին ապօրինի հրամաններ տալով, փորձում է լռեցնել մեր ձայնը: Բայց չի ստացվելու, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Մենք վճռական ենք, և բոլորս միասին պայքարելու ենք այս դավաճան և սրիկա իշխանություններին հեռացնելու համար: Բոլոր քաղաքացիները պետք է շատ լավ հասկանան, որ սա ուղղակի պայքար չէ իշխանության համար, սա պայքար է՝ հանուն մեր հայրենիքի փրկության», - ասաց նա: Վանեցյանի խոսքով՝ վիճակն օրհասական է, մարդիկ պետք է դուրս գան փողոցներ:

«Ծախվում է մեր երկիրը, վտանգված են ՀՀ սահմանները և հայ ժողովրդի գոյությունը: Այս բիրտ ուժի կիրառմամբ չեն կարողանալու մեզ լռեցնել, թույլ չենք տալու այս դավաճան պլանը հասնի իր ավարտին: Որևէ բանով չեն կարողանալու մեզ վախեցնել: Բիրտ ուժ կիրառելն ապօրինի գործողություն է և որևէ տրամաբանության մեջ չի մտնում: Ինչ հիմքով են ոստիկանները մեր տղաների նկատմամբ բռնություն կիրառում: Սա մեր իրավունքն է, և մենք իրականացնում ենք մեր ակցիաները: Ընկել ենք մի հիմար խմբակի ձեռք, և ամբողջ ազգը տուժում է: Արդեն հարց է գնում Սյունիքը հանձնելու մասին, սրանք ինչ-որ բաներ են փորձում անել», - ասաց քաղաքական գործիչը: Վանեցյանը համոզմունք հայտնեց, որ շատ շուտով ոստիկանները հասկանալու են, որ չպետք է ծառայեն դավաճաններին: «Սպան չի կարող կատարել դավաճանի հրամանները, սպան չի կարող հանգիստ նայել Բաքվում երեկ անցկացված զորահանդեսին», - ասաց Վանեցյանը:

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ