ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռուսաստանը կարող է Բելառուսում ընդդիմություն ստեղծել

Ռուսաստանը կարող է Բելառուսում ընդդիմություն ստեղծել
08.02.2020 | 12:40

Հարցազրույց պատմաբան ու հրապարակախոս Մարեկ Բուջիշի հետ։


-Կարծիք կա, որ Ռուսաստանը կհարձակվի Բելառուսի վրա, իրոք սպառնալիք կա՞:
- Այդօրինակ տեսություններ ու լուրեր հայտնվում են, բայց գլխավոր տարածողները որոշ ռուս քաղաքագետներ են: Ես կարծում եմ, որ ռազմական հարձակման գործը չի հասնի: Ռուսաստանը կջանա Բելառուսն իրեն ենթարկել այլ մեթոդներով՝ քաղաքական: Մենք կտեսնենք լարվածության շրջաններ, որոնց հետևում են լիցաքաթափման շրջանները: Որոշիչ կլինի Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Եթե Կրեմլը ցանկանա Բելառուսը վերահսկողության տակ վերցնել, առաջին հերթին կօգտագործի ոչ ռազմական միջոցները:
- Ի՞նչ միջոցներ:
-Մոսկվան կփորձի Բելառուսում ստեղծել սեփական ընդդիմություն, որ կողմնորոշված է դեպի Ռուսաստանի քաղաքականությունը և ներգործել Մինսկի վրա, իշխանությունը վերցնելով ընտրություններում:Ռուսներին այդ հարցում կօգնի Բելառուսի բնակչության վատացող տնտեսական իրավիճակը:
-Անկախ՝ ինչ մեթոդներ Ռուսաստանը կընտրի՝ ռազմական, թե քաղաքական, մնում է հարցը՝ իսկ ձեռնտու՞ է Բելառուսն իրեն ենթարկելը: Շատ մեծ չէ՞ ձուկը, մարսելու համար:
-Կրեմլը շահագրգռված է Բելառուսն իրեն ենթարկել մի քանի պատճառներով: Առաջինը և գլխավորը՝ Մոսկվան չի վստահում բելառուսական էլիտային: Բելառուսի իշխանությունները (համենայն դեպս՝ Ուկրաինայի կոնֆլիկտը սկսվելուց հետո) անկախ քաղաքականություն են վարում: Ինչ-որ հարցերում այդ քաղաքականությունը ամբողջությամբ տարբերվում է Մոսկվայից, ինչ-որ հարցերում՝ ոչ: Ոիշադրություն դարձրեք, որ Մինսկը չի ճանաչել Ղրիմի անեքսիան: Կրեմլը նույնիսկ համարում է, որ Մինսկը ուկրաինամետ դիրքորոշում ունի ու ջանում է ավելի մեծ անկախություն ձեռքբերել Ռուսաստանից, ինչպես Ղազախստանը, որ դեռ 20 տարի առաջ ռուսամետ էր, հետո փոխեց գերակայությունները: Բելառուսում այդ գործընթացը դանդաղ է զարգանում, բայց ռուսները տեսնում են: Երկրորդ պատճառը կապված է աշխարհաքաղաքական հարցերի հետ:
- Այսի՞նքն:
-Խոսքը Կալինինգրադի մարզի հետ հաղորդակցության մասին է, բելառուսական տարածքում ռազմական բազայի ստեղծման, որը թույլ կտա Ռուսաստանին շրջափակել ՆԱՏՕ-ի բազաները Լեհաստանում: Մինչդեռ վերջին տարիներին Մինսկը ռազմական առումով, Մոսկվայի տեսակետով, շատ չխոսկան է դարձել: Երրորդ պատճառը Բելառուսում գտնվող նեղմասնագիտացված պաշտպանական ձեռնարկություններն են: Բելառուսները մասնագիտացված են մի քանի ոլորտներում, օրինակ, օպտիկական սարքերի, միկրոպրոցեսորների, հրթիռների քարշակների արտադրության: Ռուսները դա կամ ընդհանրապես չեն արտադրում, կամ շատ վատն են արտադրում: Նրանք ուզում են բելառուսական ընկերությունները վերահսկողության տակ վերցնել, որովհետև առանցքային նշանակություն ունեն ռուսական բանակի մոդեռնացման ծրագրի շրջանակներում: Լուկաշենկոն մտադիր չէ իր ձեռնարկությունները հանձնել և օգտագործում է Ռուսաստանի հետ առևտրում: Եվ վերջապես՝ ինտեգրման հարթակներում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Բելառուսը ռուսականից տարբեր դիրքորոշում ունի, քվեարկելով, օրինակ, Ղազախստանի հետ: Մոսկվան ֆինանսավորել է Մինսկին, ծախսեր արել ու հիմա համբերությունը հատում է:
Do Rzeczy (Լեհաստան)


Հ.Գ. Երեկ Սոչիում Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպեցին: Ըստ Կրեմլի՝ քննարկվել են ռուս-բելառուսական համագործակցության ակտուալ թեմաներ՝ այդ թվում ինտեգրման գործընթացները Դաշնային պետության շրջանակներում: Վլադիմիր Պուտինն ասել է. «Ցավոք, մեր պատվիրակությունը դեռ չի հասել հանդիպման վայր: Հույս ունեմ՝ եղանակը թույլ կտա ու նրանք ավելի ուշ կմիանան մեզ: Մենք կարող ենք սկսել մեր քննարկումը: Կարծում եմ՝ դուրս կգանք այն հարցերի շևջանակից, որ առավել ակտուալ են: Այսօր մենք շատ հարցեր ունենք: Ալեքսանդր Գրիգորևիչի հետ մենք մի ժամում արդեն շատ հարցեր ենք քննարկել, որ ինչպես նման դեպքերում ասում են՝ փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է. «Մենք իրոք շատ հարցեր ենք քննարկել, հասել ենք մեկ պետության մեջ մեր համատեղ կյանքի սպիտակահեր խորքերը, շատ պատմական տարեթվեր ու պահեր ենք քննարկել, որ հայտնի են: Եվ քննարկել ենք ոչ միայն, ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչն ասաց, փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցեր. Այլև մեր շատ հարևաններին վերաբերող հարցեր նախկին ԽՍՀՄ-ից, քաղաքականությունից, որ վարում ենք մենք, վարում ենք նրանք»: ՌԴ նախագահը կարողացել էր Մոսկվայից Սոչի թռչել, բայց նախարարներն ու լրագրողները, եղանակային պայմանների պատճառով, մնացել էին Մոսկվայում, իսկ թռիչքից հետո ստիպված էին եղել վայրէջք կատարել Մինվոդիում: Հարցազրույցից, հատկապես պաշտպանական արդյունաբերության հատվածից, եզրակացությունները թողնում եմ ձեզ, միայն հիշեցնեմ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, որի հետևանքով մենք այսօր զենք ոչ թե արտադրում, այլ գնում ենք Ռուսաստանից՝ հարստացնելով նրանց պաշտպանական բյուջեն: Այսօր Լուկաշենկոն պաշտպանական ձեռնարկություններով Բելառուսի ինքնիշխանությունն է պահպանում…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ