ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Գնա­ցեք բե­սեդ­կում լռ­վե­լու»

«Գնա­ցեք բե­սեդ­կում լռ­վե­լու»
24.01.2020 | 04:24
Քա­նի օր է՝ ա­կանջ­նե­րումս Հրանտ Մաթևո­սյա­նի ու Հեն­րիկ Մա­լյա­նի հան­ճա­րով բո­լո­րիս տան ան­դա­մը դար­ձած «Մենք ենք, մեր սա­րե­րի» հո­վիվ­նե­րի ձայնն է: Հոր­դոր-խնդ­րանք բո­լոր հե­ռուս­տաա­լիք­նե­րին՝ պայ­մա­նա­վոր­վեք ու օ­րը մի քա­նի ան­գամ հա­մա­ժա­մա­նա­կյա ցու­ցադ­րեք ֆիլ­մը, միևնույն է, ա­մեն ինչ այդ ֆիլ­մով ու ֆիլ­մում աս­ված է՝ լու­րե­րով ո­չինչ չեք ա­վե­լաց­նում:
Ի՞նչ է ե­ղել: 2020-ի հուն­վա­րի 15-ից ու­ժի մեջ է մտել կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը, որ Հա­յաս­տա­նի ամ­բողջ տա­րած­քում վա­ճառ­վող մի­սը պետք է ու­նե­նա սպան­դա­նո­ցում մորթ­ված լի­նե­լը հա­վաս­տող փաս­տա­թուղթ: Հրա­շա­լի ու ճիշտ ո­րո­շում, անհ­րա­ժեշտ ու ի­մաս­տա­վոր­ված: Բայց՝ ո­րո­շում, որ կրկ­նում է պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի 2018-ի հու­նի­սից սկս­ված սխալ­նե­րը.
1. իշ­խա­նու­թյա­նը եր­կար հա­ջող­վում էր կեղծ օ­րա­կար­գե­րով մարդ­կանց ու­շադ­րու­թյու­նը շե­ղել քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան խն­դիր­նե­րից՝ պար­բե­րա­բար աս­պա­րեզ նե­տե­լով սկան­դալ­ներ՝ ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի, դա­տա­վա­րու­թյուն­նե­րի, բա­ցա­հայ­տում­նե­րի տես­քով: Ռե­սուր­սը սպառ­ված է: Ակն­հայտ է, որ ժա­մա­նա­կը վատն­վեց. օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան լծակ­նե­րը չօգ­տա­գործ­վե­ցին հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի, տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կաց­ման հա­մար, ըն­դա­մե­նը աս­պա­րեզ նետ­վեց տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան կար­գա­խո­սը, որ ՀԴՄ տպե­լու ու պա­հան­ջե­լու մա­կար­դա­կից ա­ռաջ չգ­նաց:
2. Կա­ռա­վա­րու­թյու­նը՝ վար­չա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ չու­նի եր­կի­րը կա­ռա­վա­րե­լու ՀԱ­ՅԵ­ՑԱ­ԿԱՐԳ ու ՊԱՏ­ԿԵ­ՐԱ­ՑՈՒՄ, ըն­դուն­վում են իմ­պուլ­սիվ կամ ի­րա­դար­ձա­յին ո­րո­շում­ներ: Որևէ ո­լոր­տում բա­րե­փո­խում­նե­րի ԾՐԱԳ­ՐԻ բա­ցա­կա­յու­թյու­նը կյանքն է ա­մեն օր ա­պա­ցու­ցում: Կա­ռա­վա­րու­թյունն աշ­խա­տում է թղ­թի, ոչ թե խնդ­րի հետ, չեն ստեղծ­վում խն­դիր­նե­րի լուծ­ման մե­խա­նիզմ­ներ՝ ազ­դա­րար­վում է նպա­տա­կը ու հրա­ման տր­վում ի­րա­կա­նաց­նել:
3. Ի սկզ­բա­նե ակն­հայտ էր, որ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քը սխալ է, հա­մար­ժեք չէ խն­դիր­նե­րի լուծ­մա­նը: Տար­բեր ո­լորտ­նե­րի ար­հես­տա­կան միա­ցում­նե­րի պատ­ճա­ռով ստեղծ­վել է ան­կա­ռա­վա­րե­լիու­թյան մթ­նո­լորտ: Փոր­ձա­ռու մաս­նա­գետ­նե­րից իբրև «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» ա­տա­վիզմ հրա­ժար­վե­լը, սե­փա­կան «քայ­լած­նե­րին» ու ու­ղե­կից­նե­րին պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը վս­տա­հե­լը մե­ծա­գույն ռիսկ էր, որ չգի­տակց­վեց ու չի ըն­կալ­վում: Ա­մեն ինչ փո­խե­լու մտասևե­ռու­մը կա­րող էր ար­դյունք տալ, ե­թե սկս­վեր նպա­տա­կի ո­րո­շար­կու­մից, ռե­սուրս­նե­րի գույ­քագ­րու­մից ու խնդ­րի լուծ­ման մե­խա­նիզմ­նե­րի ստեղ­ծու­մից հե­տո միայն ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լուց:
4. Կոնկ­րետ այս դեպ­քում՝ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան միա­ցու­մը բնա­պահ­պա­նու­թյա­նը, ի­րա­կա­նում՝ փա­կու­մը, հան­գեց­րեց ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տում ստեղծ­ված ճգ­նա­ժա­մին: Եվ ոչ միայն սպան­դա­նոց­նե­րի հար­ցով:
5. Մի շա­բա­թից ա­վե­լի բո­ղո­քի ակ­ցիա­նե­րին չար­ձա­գան­քե­լը վկա­յում է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը չու­ներ հո­դա­բաշխ լու­ծում՝ գե­րա­դաս­վեց ցու­ցա­րար­նե­րին հե­ռաց­նել մայ­րա­քա­ղա­քից: Օ­րի­նա­չափ է դառ­նում, որ որևէ հար­ցի լու­ծում չու­նե­ցող իշ­խա­նու­թյու­նը շատ ա­րագ իր և ըն­դվ­զող ժո­ղովր­դի ա­րան­քում կանգ­նեց­նում է ոս­տի­կա­նա­կան շղ­թան:
6. Սպան­դա­նոց­նե­րի պատ­ճա­ռով ծա­գած պատ­մու­թյու­նը վկա­յում է՝ երկ­րում ի­րա­վի­ճակ է փոխ­վել՝ հպարտ հա­յե­րը այլևս պո­պու­լիզ­մով կե­րակր­վե­լուն դեմ են ու կոնկ­րետ քայ­լեր են ու­զում կա­ռա­վա­րու­թյու­նից՝ պատ­րաստ են կա­ռա­վա­րու­թյան դեմ պայ­քա­րել այն քայ­լե­րով, ո­րով ի­րենք իշ­խա­նու­թյան են բե­րել ՔՊ-ին: Ա­նօ­րի­նա­կա­նը օ­րի­նա­կան դարձ­նե­լու օ­րի­նա­կը տվել է վար­չա­պե­տը, ու հի­մա ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը հարց լու­ծե­լու միակ ելք են տես­նում ամ­բողջ երկ­րում միջ­պե­տա­կան ճա­նա­պարհ­նե­րը փա­կե­լը, երբ բա­րե­հա­ջող վտար­վե­ցին մայ­րա­քա­ղա­քից:
7. Հա­մա­րյա մեկ շա­բաթ լռում էր վար­չա­պե­տը՝ կար­ծես ինքն էր Դա­վո­սում: Լռում էին մյուս պաշ­տո­նյա­նե­րը, ար­ձա­գան­քում էր… սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան տես­չա­կան մարմ­նի ղե­կա­վա­րի խոր­հր­դա­կան Ար­թուր Շատ­վո­րյա­նը, որ սադ­րի՝ հայ­տա­րա­րե­լով՝ բո­ղոքն ուղ­ղորդ­ված է, ցույ­ցե­րում ա­նաս­նա­պահ գյու­ղա­ցի­ներ չկան, «Գու­մի» շու­կա­յի, Խո­րե­նա­ցու վա­ճա­ռա­կե­տե­րի տե­րե­րի մա­տա­կա­րար­ներն են:
Ա­մեն ինչ կա­րող էր այլ ըն­թացք ու­նե­նալ, ե­թե ո­րո­շումն ըն­դուն­վե­լուց հե­տո գո­նե կես տա­րի ժա­մա­նակ տր­վեր տե­ղե­րում ներ­կա­յաց­վե­լու, ե­թե գյու­ղե­րում կա­ռուց­վեին սպան­դա­նոց­ներ՝ ամ­բողջ հան­րա­պե­տու­թյու­նում 39 սպան­դա­նո­ցը շատ քիչ է, ե­թե գյու­ղե­րում լի­նեին բա­վա­րար թվով ա­նաս­նա­բույժ­ներ, ե­թե ստեղծ­վեր նոր ծա­ռա­յու­թյուն, որ ա­նաս­նա­պա­հից իր գո­մից գնում է ա­նա­սուն­նե­րին, հասց­նում սպան­դա­նոց, սպան­դա­նո­ցից՝ վա­ճա­ռա­կե­տեր: Այս բո­լոր հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար պետք էր ժա­մա­նակ+պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյուն+հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ա­նաս­նա­պահ­նե­րի հետ՝ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման գնե­րի հար­ցում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մար: ՈՒ հի­մա ճիշտ են ա­նաս­նա­պահ­նե­րը, որ հա­կա­դար­ձում են պե­տու­թյա­նը կո­ռուպ­ցիա տա­րա­ծե­լու՝ սպան­դա­նո­ցա­յին մո­նո­պո­լիա ստեղ­ծե­լու ու մե­ղադ­րում են ի­րենց խա­բե­լու մեջ: Շատ հիմ­նա­վոր­ված է, որ բո­ղոք­նե­րը մեկ շա­բա­թից հե­տո, ո­րի ըն­թաց­քում ոչ ոք դեմ չէր սպան­դա­նոց­նե­րին, ըն­դա­մե­նը ու­զում էին պայ­ման­ներ, ցու­ցա­րար­նե­րը՝ ՉԼՍ­ՎԱԾ ու ՉԸՆ­ԿԱԼ­ՎԱԾ մնա­լով՝ փո­խե­ցին պա­հան­ջը ու հայ­տա­րա­րե­ցին, որ սպան­դա­նոց­ներ չպի­տի լի­նեն: Սա, ի­հար­կե, սխալ է, բայց պե­տու­թյան ան­գոր­ծու­նա­կու­թյան հետևանք: Ա­նաս­նա­պահ­ներն ու մսա­վա­ճառ­նե­րը թվե­րով են հիմ­նա­վո­րում ի­րենց դժ­գո­հու­թյու­նը՝ բնա­կա­վայ­րե­րից սպան­դա­նոց­նե­րի հե­ռա­վո­րու­թյու­նը, մա­տուց­ված ծա­ռա­յու­թյուն­նե­րի բարձր գինն ու հըն­թացս ա­ռա­ջա­ցող խն­դիր­նե­րին ան­պատ­րաստ լի­նե­լը: Նրանք պն­դում են, որ սպան­դա­նո­ցա­յին մոր­թը պար­տա­դիր դարձ­նե­լով ի­րենց զր­կում են ե­կամ­տից: ՈՒ ի­րա­վունք ու­նեն հայ­տա­րա­րե­լու. «Ինչ­պես վար­չա­պե­տը ճա­նա­պարհ փա­կե­լով հաղ­թեց, այն­պես էլ կհաղ­թի ա­նաս­նա­պահ ժո­ղո­վուր­դը»:
Ինչ-որ ի­մաս­տով ճիշտ էին՝ հուն­վա­րի 22-ին վար­չա­պե­տը ԱԺ-ում հարց ու պա­տաս­խա­նի ժա­մին հայ­տա­րա­րեց, որ մինչև հու­լի­սի 1-ը կա­ռա­վա­րու­թյու­նը պատ­րաստ է զի­ջում­նե­րի գնալ, այդ ըն­թաց­քում «տյու­նինգ ա­նե­լով» սուբ­սի­դա­վոր­վող վար­կերն ու լի­զին­գա­յին ծրագ­րե­րը: Բա­ցա­ռու­թյամբ Երևա­նի սու­պեր­մար­կետ­նե­րի ու ռես­տո­րան­նե­րի, հան­րա­յին սնն­դի ցան­ցի մնա­ցա­ծը կթողն­վի հին կար­գա­վո­րում­նե­րով: Նի­կոլ Փա­շի­նյա­նը միան­շա­նակ ճիշտ է մեկ հար­ցում՝ Հա­յաս­տա­նը պետք է անց­նի սպան­դա­նո­ցա­յին հա­մա­կար­գի: Դա, ի­րոք, բա­ցի ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դիր­նե­րից, երկ­րի ստան­դար­տի և վար­կա­նի­շի հարց է: Վար­չա­պե­տը նաև ա­սաց, որ վեր­ջին մե­կու­կես տա­րում կար­գա­վո­րու­մը եր­կու ան­գամ հե­տաձ­գել են: Ե­րեկ կա­ռա­վա­րու­թյան նիս­տում վար­չա­պե­տը վե­րա­հաս­տա­տեց՝ մինչև փետր­վա­րի 6-ը կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման նա­խա­գիծ պատ­րաս­տել, ո­րը պետք է ըն­դուն­վի կա­ռա­վա­րու­թյան նիս­տում, ար­տո­նյալ վար­կեր կտ­րա­մադր­վեն սպան­դա­նոց­նե­րի կա­ռուց­ման, լի­զին­գա­յին ծրա­գիր կի­րա­կա­նաց­վի շար­ժա­կան սպան­դա­նոց­նե­րի հա­մար։ Ֆի­նան­սա­վո­րու­մը պետք է լի­նի հաս­ցեա­կան, սպան­դա­նոց­նե­րի բաշխ­վա­ծու­թյու­նը՝ խե­լա­ցի. «Մենք պայ­մա­նա­վոր­վում ենք, որ մինչև հու­լի­սի 1-ը ա­մե­նա­խիստ պայ­ման­նե­րում գոր­ծում են միայն Երևա­նի սու­պեր­մար­կետ­նե­րը և հան­րա­յին սնն­դի օ­բյեկտ­նե­րը։ Մյուս տե­ղե­րում մենք թող­նում ենք ի­րա­վի­ճակն այն­պի­սին, ինչ­պի­սին կար այս կար­գա­վո­րու­մից ա­ռաջ։ Պայ­մա­նը, որ հու­լի­սի 1-ից ամ­բողջ հան­րա­պե­տու­թյունն անց­նե­լու է նոր հա­մա­կար­գին, և որևէ ցույց, բո­ղո­քի դրսևո­րում չի լի­նե­լու։ Ե­թե այս պայ­մանն այ­սօր բո­ղո­քի գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նող մեր սի­րե­լի հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար ըն­դու­նե­լի է, նրանք հա­մա­ձայն են, որ մենք պայ­մա­նա­վոր­վենք սրա շուրջ, ու­րեմն մենք սրա շուրջ կպայ­մա­նա­վոր­վենք մինչև հու­լի­սի 1-ը։ Ե­թե ըն­դու­նե­լի չէ, ու­րեմն մենք ա­սում ենք՝ այ­սօր­վա­նից նոր պայ­մանն է գոր­ծում, ե­թե ըն­դու­նե­լի չէ, թող այ­սօր­վա­նից ըն­դու­նե­լի չլի­նի»։
Այ­սինքն՝ մար­դիկ 10 օր պի­տի փո­ղոց ու ճա­նա­պարհ փա­կեին, որ վար­չա­պետն ու կա­ռա­վա­րու­թյու­նը հաս­կա­նա­յին՝ ինչ­պես պետք է հար­ցը լուծ­վի: Բայց պա­հանջ­նե­րից մե­կը կա­տար­վեց՝ հե­տաձ­գու­մը, այն էլ՝ մաս­նա­կի՝ կես տա­րով մո­նո­պոլ դաշտ ստեղ­ծե­լով սու­պեր­մար­կետ­նե­րի հա­մար, էա­կա­նը՝ սպան­դա­նոց­նե­րի քար­տեզ ձևա­վո­րելն ու կա­ռու­ցե­լը չէ, էա­կա­նը ա­նաս­նա­պահ-սպան­դա­նոց-վա­ճա­ռա­կետ գոր­ծուն մե­խա­նիզմ ձևա­վո­րելն է՝ կա հան­ճա­րեղ, բայց մեզ դեռ օ­տա­րո­տի հաս­կա­ցու­թյուն՝ ԼՈ­ԳԻՍ­ՏԻ­ԿԱ, որ­տեղ պաշտ­պան­վում են բո­լո­րի ի­րա­վունք­նե­րը: ՈՒ ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստան­դար­տից ու ի­մի­ջից է խո­սում, թող հանձ­նա­րա­րի ու­սում­նա­սի­րել եվ­րո­պա­կան փոր­ձը, հաշ­վել ներդ­րում­նե­րը ու հաշ­վի առ­նել Հա­յաս­տա­նի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը՝ տե­ղան­քից մեն­թա­լի­տետ: Օ­րի­նակ՝ տես­չա­կան մարմ­նից պն­դում են՝ սպան­դա­նոց­նե­րի տե­րե­րի հետ հու­շա­գիր են ստո­րագ­րել, սահ­մա­նել ա­մեն կեն­դա­նու սպան­դի ա­ռա­վե­լա­գույն գի­նը, սպան­դա­նոց­նե­րը պար­տա­վոր­վել են 3 կեն­դա­նի 30 կի­լո­մետ­րը անվ­ճար տե­ղա­փո­խել, ֆեր­մեր­նե­րը պն­դում են՝ սպան­դա­նոց­նե­րը հրա­ժար­վում են անվ­ճար տե­ղա­փո­խել ա­նա­սուն­նե­րին։ «Բոյ­նի­գեյ­թը» շա­րու­նակ­վում է: Սո­վո­րեք միս չու­տել:
Իսկ նրանք, որ չեն հրա­ժար­վել միս ու­տել՝ հա­նուն հե­ղա­փո­խու­թյան, պատ­րաստ­վում են սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ ա­նել: «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցը, օ­րի­նակ, կա­ռա­վար­ման մո­դե­լի փո­փո­խու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն չի տես­նում: Նա վս­տա­հեց­նում է՝ սու­պեր­վար­չա­պե­տու­թյու­նը, ո­րի մա­սին խո­սում էր ընդ­դի­մա­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նը, այլևս չկա: «Նի­կոլ Փա­շի­նյա­նը սու­պեր­վար­չա­պե­տա­կան հա­մա­կարգ ա­սե­լով նկա­տի ու­ներ, օ­րի­նակ, կեղծ­ված ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում պար­տա­դիր կեր­պով կամ ստի­պո­ղա­բար ձևա­վոր­վող ՏԻՄ իշ­խա­նու­թյուն­ներ: Ա­մե­նօ­րյա մա­կար­դա­կով մենք փոր­ձում ենք հնա­րա­վո­րինս բա­լան­սա­վո­րել իշ­խա­նու­թյու­նը և տալ բա­վա­կա­նա­չափ լիա­զո­րու­թյուն­ներ ընդ­դի­մու­թյա­նը, ին­չը ար­վել է, օ­րի­նակ, նա­խորդ տա­րի»: ԱԺ պե­տաի­րա­վա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նի կար­ծի­քով՝ խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման երկ­րում առն­վազն ան­հաս­կա­նա­լի կլի­ներ լսել, որ ի­րենք կողմ են մո­դե­լի փո­փո­խու­թյա­նը: ԲՀԿ-ն քն­նար­կե­լուց հե­տո կա­սի՝ ինչ օ­րա­կար­գով է մաս­նակ­ցե­լու հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին: Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը հի­շեց. «15 թվա­կա­նին ինչ Ծա­ռու­կյա­նի, «Բար­գա­վա­ճի» գլ­խին կա­տար­վեց, հիմ­նա­կան այս խն­դիրն էր, որ կի­սա­նա­խա­գա­հա­կա­նը պետք է փոխ­վեր խոր­հր­դա­րա­նա­կան, ո­րը ես ա­ռա­ջար­կում էի, ա­սում էի, որ պա­տե­րազ­մող երկ­րում այդ­պի­սի բան չպի­տի լի­նի, և այդ բո­լո­րը, ինչ կա­տար­վեց իմ թի­մի հետ, դա, ա­սենք թե, բո­լորդ էլ գի­տեք, որ միայն դեմ էի ես, և հիմ­նա­կա­նում ոչ մի քա­ղա­քա­կան ուժ ինձ չպաշտ­պա­նեց, որ լիար­ժեք տես­նե­լով, ի­հար­կե կա­լա­նա­վոր­վե­ցին 630 իմ ակ­տի­վիստ­նե­րից մեկ օր­վա մեջ, որ ես նա­յե­լով ա­սա­ցի՝ լավ, ե­թե այդ­պես է, ես կա­րող եմ քա­ղա­քա­կան է­ջը ծա­լեմ, խն­դիր չկա, միայն թե բո­լո­րին բաց թո­ղեք»: ԼՀԿ-ի հա­մար սկզ­բուն­քա­յին է խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լին գոր­ծի­քա­կազ­մի սահ­մա­նու­մը՝ «Որ հնա­րա­վոր չլի­նի խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյու­նում իշ­խա­նու­թյան գեր­կենտ­րո­նա­ցու­մը գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան ձեռ­քում»: Իսկ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­մա­րյա մեկ տա­րի ա­ռաջ ա­սում էր՝ թող գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյու­նը նախ ցույց տա իր կեն­սու­նա­կու­թյու­նը, չի աշ­խա­տի՝ կփո­խենք: «Սահ­մա­նադ­րու­թյունն այն փաս­տա­թուղ­թը չէ, որ պետք է ա­մեն 5 տա­րին մեկ փո­խել: Գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյու­նը բա­վա­կա­նին լուրջ, աշ­խա­տած փաս­տա­թուղթ է, և պետք է ու­սում­նա­սի­րել, թե ինչ խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում, բայց դրա հա­մար պետք է գոր­ծի պատ­շաճ, ամ­բողջ ծա­վա­լով և գոր­ծի ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­ված, որ վեր հան­վեն խն­դիր­նե­րը, տե­սա­կան քն­նար­կում­նե­րը միշտ չէ, որ Սահ­մա­նադ­րու­թյան պա­րա­գա­յում բա­վա­րար են»՝ ըստ ար­դա­րա­դա­տու­թյան նախ­կին նա­խա­րար Դա­վիթ Հա­րու­թյու­նյա­նի: Ստաց­վում է՝ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի միակ նպա­տա­կը… ներ­կա ՍԴ-ից ա­զատ­վելն է:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ե­թե ձեր ձայ­նը ոչ մի կերպ չի հաս­նում իշ­խա­նու­թյա­նը, զան­գա­հա­րեք ինչ-որ մե­կին ու պատ­մեք ա­մեն ինչ՝ ԱԺ-ն 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռն­պահ ձայ­նե­րով ըն­դու­նեց օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյան օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու օ­րի­նա­գի­ծը: Ձեզ կլ­սի ոչ միայն ԱԱԾ-ն, այլև ոս­տի­կա­նու­թյու­նը: Կեց­ցե ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիոն Հա­յաս­տա­նը, ո­րի ԱԺ նա­խա­գա­հը ան­հա­մա­ձայն պատ­գա­մա­վոր­նե­րին ու­ղար­կում էր «բե­սեդ­կում լռ­վե­լու»: Վա՞տ տեղ է:
Դիտվել է՝ 3128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ