ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էմանուել Մակրոնի ուկրաինական օրը

Էմանուել Մակրոնի ուկրաինական օրը
14.04.2019 | 07:46

Ապրիլի 12-ի երեկոն Փարիզում ուկրաինական էր` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունեց Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որ ցերեկն անցկացրել էր Բեռլինում: Քանի դեռ Պորոշենկոն հանդիպում էր կանցլեր Անգելա Մերկելի հետ, Ելիսեյան պալատում էր նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին: Մակրոնի ու Պորոշենկոյի բանակցությունները տևեցին ուղիղ մեկ ժամ: Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը պետք է մամլո ասուլիս տար, սակայն Պորոշենկոն լրագրողների հետ չշփվեց: Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը փակ դռների հետևում էր: Նա մեկնաբանություններ տվեց միայն իր հետ եկած լրագրողներին` հաղորդելով, որ նախագահ Մակրոնի հետ խոսել է «կյանքի մասին, գլխավորի մասին և Դոնբասում պատերազմը դադարեցնելու մասին՚: Նրա ընտրական շտաբի պետ Իվան Բականովը AFP-ին հարցազրույցում հանդիպումն անվանեց շատ դրական:


Ֆրանսիան ու Գերմանիան Ուկրաինայի հարավ-արևելքում կոնֆլիկտի կարգավորման նորմանդական ձևաչափով բանակցություններում երաշխավորներ են: Բեռլինում բացի անվտանգության հարցերը` Պորոշենկոն քննարկել է նաև տնտեսական համագործակցության ու ներդրումների խնդիրները:
RFI


Հ.Գ. Ուկաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ապրիլի 21-ին է` ուղիղ մեկ շաբաթից և հատկանշական է, որ ընտրությունների երկու թեկնածուները նույն երթուղով անցան Եվրոպայով` Բեռլին ու Փարիզ: Նույնքան հատկանշական պիտի լիներ նրանց հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե իրականում ուզում են լուծել Դոնբասի հարցը, բայց ստեղծված պայմաններում Պուտինի հետ Պորոշենկոյի հանդիպումը կարող է քաղաքական ինքնասպանություն դառնալ, իսկ Զելենսկին Կրեմլից պաշտպանվելու խնդիր չունի: Նույնքան հատկանշանական է, որ այս ընտրություններում Կիևին ազատ նավարկության է թողել Վաշինգտոնը: Համենայն դեպս` ոչ նախագահի թեկնածուները, ոչ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները փոխադարձ այցերի մեջ չեն նկատվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ