ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն Խալիֆ Խաֆտարին կոչ է արել չհարձակվել Տրիպոլիի վրա

ՄԱԿ-ի ԱԽ-ն Խալիֆ Խաֆտարին կոչ է արել չհարձակվել Տրիպոլիի վրա
07.04.2019 | 09:31

ՄԱԿ-ի ԱԽ-ն ապրիլի 5-ին արտահերթ նիստում կոչ է արել Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆ Խաֆտարին դադարեցնել հարձակումը Տրիպոլիի վրա, որտեղ ՄԱԿ-ի ճանաչած կառավարությունն է: Նիստը Նյու Յորքում անցել է փակ դռների հետևում, արդյունքների մաին հաղորդել է Գերմանիայի ներկայացուցիչը: 2011-ին Մուամար Կադաֆիի տապալումից հետո Լիբիայում ձևավորվել են իշխանության մի քանի կենտրոններ: Երկու հիմնականներն են` Ազգային միասնության կառավարությունը` ձևավորված ՄԱԿ-ի աջակցությամբ և երկրի արևմուտքը վերահսկող ու մարշալ Խալիֆ Խաֆտարի ուժերը, որ վերահսկում են արևելքը: Ապրիլի 4-ին Խալիֆ Խաֆտարը իր զորքերին հրաման տվեց սկսել Տրիպոլիի վրա հարձակումը: Նա խոստացավ, որ ռազմական գործողությունը չի վերաբերի խաղաղ քաղաքացիներին, արտասահմանցիներին ու ՙպետական ինստիտուտներին՚: Տրիպոլիի պաշտպանական ուժերի կոալիցիան, որ աջակցում է Ֆաիզ Սարաջին, հայտարարեց հակահարձակման մասին: Երկրի արևմուտքում Միստրատի քաղաքի ռազմական ուժերը հայտարարեցին, որ պատրաստ են դիմադրել Խաֆտարի հարձակմանը: Ուրբաթ առավոտյան Խալիֆ Խաֆտարի ուժերը պարտություն կրեցին մայրաքաղաքից 27 կիլոմետր արևմուտք ՊՊԿ-ում: Խաֆտարի մի քանի տասնյակ զինվորներ գերեվարվեցին: Լիբիայի ազգային բանակը հայտարարեց 5 զոհերի մասին:


Չնայած զուսպ լինելու ու ապաէսկալացիայի կոչերին` ուրբաթ օրը դաժան մարտեր բռնկվեցին Տրիպոլիից հարավ: Խաֆտար Խալիֆի ուժերը հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքից 30 կիլոմետրի վրա գտնվող օդանավակայանը: Բայց կառավարական ուժերը հայտարարեցին, որ օբյեկտն ազատել են: ՆԳՆ-ն հայտարարեց, որ մարտերը օդակայանի մերձակա տարածքներում են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հինգշաբթի Տրիպոլիում հանդիպեց Ֆաիզ Սարաջի հետո, հետո մեկնեց Բենգազի` Խալիֆ Խաֆտարի հետ հանդիպելու: Լիբիայից հեռանալով` նա հայտարարեց, որ խորապես մտահոգ է ստեղծված իրավիճակով: Ուրբաթ օրը Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հավաքվեցին Ֆրանսիայում և պահանջեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որ սպառնալիքի տակ են դնում քաղաքական կարգավորումը Լիբիայում:
RFI


Հ.Գ. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ աջակցում է ՄԱԿ-ի գործողություններին` Լիբիայում իրավիճակը ընտրությունների ու սահմանադրական բարեփոխումներով կարգավորելու ճանապարհով: Լիբիայի արևելքը վերահսկող Խալիֆ Խաֆտարը բազմիցս եղել է Ռուսաստանում: Վերջին անգամ նա Մոսկվայում էր 2018-ի նոյեմբերին, երբ հանդիպեց ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Մարտին բրիտանական ԶԼՄ-ները, հղում անելով Ուայթհոլի աղբյուրներին, հաղորդեցին, որ Լիբիայի արևելքում 300 ռուս վարձկաններ կան Վագների մասնավոր ռազմականացված խմբից, որ կապվում է ռուս բիզնեսմեն Իոսիֆ Պրիգոժինի անվան հետ: The Telegraph-ի տվյալներով` ռուս վարձկանները աջակցություն են ցույց տալիս Խալիֆ Խաֆտարի ուժերին: 2018-ի նոյեմբերին բրիտանական The Sun-ը հաղորդեց, որ Մոսկվան արևելյան Լիբիա է ուղարկել Լիբիայի ազգային բանակին աջակցելու համար հատուկ ջոկատայինների մի քանի տասնյակ զինծառայողների Գլխավոր շտաբի գլխավոր բաժնի աշխատակիցների: Ռուս զինվորականների ներկայությունը հաստատեց ՊՆ-ում գտնվող աղբյուրը, Պետդումայում հայտարարեցին, որ Լիբիայում ռուս զինծառայողներ չկան:


Ինչու՞ Խալիֆ Խաֆտարը հենց այս պահին որոշեց միավորել Լիբիան ու պատերազմ սկսել` համեմատաբար կայունացող երկրում, երկրի ներսում ո՞ր ուժերն են նրան աջակցում և ովքեր են հովանավորում դրսից, կերևա ժամանակի մեջ, փաստացի Սիրիային զուգահեռ երկրորդ ճակատ է բացվում Լիբիայում, որտեղ ևս հայտնի չէ` ովքեր ում դեմ են կռվում իրականում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ