ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կոգևորի՞ Պուտինին Նազարբաևը

Կոգևորի՞ Պուտինին Նազարբաևը
22.03.2019 | 11:30

Ռուսաստանի քաղաքական էլիտան միայն այդ մասին է մտածում, բայց որ մի բառ չի ասում: Ղազախստանում Նուրսուլթան Նազարբաևը խախտեց տաբուն: Պաշտոնապես հրաժարվելով նախագահի պաշտոնից ընտրություններից 1 տարի առաջ` 78-ամյա ավտոկրատն ու սովետական նախկին պաշտոնյան ինքն է կազմակերպում իր իշխանության փոխանցումը և ազդանշան է հղում Կենտրոնական Ասիայի սահմաններից դուրս` ընդհուպ մինչև Կրեմլ, որտեղ 2024-ին Վլադիմիր Պուտինը ևս ավարտում է իր 24-ամյա իրավասությունները, որ ընդամենը 4 տարով է պակաս տափաստանային գործընկերոջից` գրում է Պիեռ Ավրիլը Le Figaro-ում:

Հիմա, ինչպես բացատրում են քաղաքագետները, Պուտինն օրինակ ունի, որ չի կարող անտեսել: Երկու երկրներն էլ բախվում են նույն խնդիրներին: Հրաժարական տալով` Նազարբաևը հեռանում է բյուջետային դժվարություններից, որ կենտրոնանա բացառապես ռազմավարական իրավասությունների վրա: Մինչդեռ ծայրահեղ վատ ընդունված կենսաթոշակային բարեփոխման հեղինակ Վլադիմիր Պուտինը ունի իր 32% քաղաքացիների վստահությունը` դա շատ ցածր վարկանիշ է ավտորիտար երկրի համար: Ալժիրում` ևս մեկ նավթային տերությունում, խնդիրների այդ համադրումը մարդկանց փողոց է դուրս բերում` այդ հեռանկարը խիստ անհանգստացնում է և Ղազախստանին, և Ռուսաստանին: Նուրսուլթան Նազարբաևը լուծում է այդպիսի հավասարում` նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Կասիմ Ժոմարտ Տոկաևին, որ անմիջապես առաջարկեց վերանվանել մայրաքաղաք Աստանան Նուր Սուլթան, որ թարգմանվում է «Լուսավոր սուլթան»:

Նազարբաևը Սենատի նախագահ նշանակեց դստերը` 55-ամյա Դարիգային` օրինական դարձնելով իշխանության դինաստիական փոխանցումը: Վլադիմիր Պուտինը, կրեմլագետների խոսքով` դա չի անի: Նա անձի պաշտամունքից հեռու է և իր 2 դուստրերին հասարակական ուշադրությունից դուրս է պահում: «Պուտինն իրեն համարում է ոչ թե ժողովրդի հայր, այլ կորպորտաիվ ղեկավար: Ղազախստանի անցումային շրջանում նա նախևառաջ հետևելու է անվտանգության ուժերի, իշխող կուսակցության (Նազարբարևը մնում է Նուր օթանի նախագահ) և օլիգարխների վարքագծին»` կանխատեսում է Մոսկվայի Կառնեգի կենտրոնի վերլուծաբան Տատյանա Ստանովայան: «Կրեմլի տերը սիրում է ինքնատիպ ու անակնկալ լուծումներ»` հիշեցնում է անկախ փորձագետ Վադիմ Դուբնովը` ընդգծելով, որ ղազախ ավագ գործընկերոջ հրաժարականից հետո որոշումների ընտրությունը կրճատվում է: Լուրեր կան, որ Պուտինը կգլխավորի Ռուսաստան-Բելառուս դաշնային պետությունը, որ ողջ ուժով փորձում է նյութականանալ: Բելառուսում 24 տարի նախագահող Ալեքսանդր Լուկաշենկոն

հրաժարվում է երկրոդական դերում լինել ռուս գործընկերոջ առաջ: Նա սկսել է քաղաքական ասպարեզում առաջ մղել իր որդուն դեռ վաղ պատանեկությունից:

Պիեռ Ավրիլ, Le Figaro

Հ.Գ. Bloomberg-ը ևս գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը քննարկում է նրա իշխանությունը երկարաձգելու հնարավորությունները:

Պուտինի 4-րդ ժամկետը կսպառվի 2024-ին: Երկու ժամկետ առաջ նրա իշխանության շարունակումը լուծվել է փոխատեղման տարբերակով` Սահմանադրությամբ բացառվում է երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը: Պուտինը դարձավ վարչապետ, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ընտրվեց նախագահ: 2008-2012-ի փոխատեղումը կրկնելու հնարավորությունը տեսականորեն նորից կա, բայց վերլուծաբանների կարծիքով` Կրեմլը չի ցանկանա նույն հնարքին դիմել: Ռուսաստան-Բելառուս ընդհանուր պետության նախագահ դառնալը տարբերակ է, բայց Ալեքսանդր Լուկաշենկոն ամիսը մեկ ասուլիս է հրավիրում ու հայտարարում, որ անկախությունը սրբություն է Բելառուսի համար: Ռուսաստանում կարող են ստեղծել նոր ատյան՝ Պետական խորհուրդ, որին կփոխանցվեն շատ մեծ լծակներ: Նազարբաևի սցենարը, որի հիմքում գուցե նաև Հայաստանում Սերժ Սարգսյանի ձեռնարկած փորձն էր` մեծ լիազորություններ տալ Անվտանգության խորհրդին, հետաքրքիր է և կարող է ընդունելի լինել ՌԴ քաղաքական վերնախավի համար` էլիտային անհրաժեշտ է գերագույն անաչառ մրցավար, որ հսկում է ու ուղղորդում իշխանությանը:

Առավել հավանական տարբերակ է Սահմանադրության փոփոխությունը, թեպետ Պուտինը բազմիցս ասել է, որ չի ցանկանում հանուն իշխանության փոխել Սահմանադրությունը: Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ 2019-ի դեկտեմբերին հնարավոր է բարեփոխել մայր օրենքը:

Կա ամենավատ տարբերակը` իրավահաջորդի, որ ստեղծելու է, մեղմ ասած, գզվռտոց իշխանության կուլիսներում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ