Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ռուսաստանում հասարակությունը հատվածավորված ու ապակողմնորոշված է

Ռուսաստանում հասարակությունը հատվածավորված ու ապակողմնորոշված է
11.03.2019 | 15:05

2014-ից սկսած ռուս հասարակության էվոլյուցիան դարձել է ազգային ու միջազգային դիտորդների տարբեր մեկնաբանությունների առարկա` գրում է Տատյանա Կաստուևա-Ժանը` Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Ռուսաստանի ու ԱՊՀ կենտրոնի տնօրենը Ouest-France-ում: Ոմանց կարծիքով` Ռուսաստանին հատուկ է քաղաքական ապատիա, Ռուսաստանը կարիք ունի պատեռնալիստական պետության, պատրաստ է կրճատել իր քաղաքացիական ու քաղաքական իրավունքները տնտեսական ու սոցիալական նվազագույն երաշխիքների դիմաց: Մյուսների կարծիքով` հակառակը, ռուսական հասարակությունը բացառիկ ոգու ուժ ու կենսունակություն ունի, նշանակալից մասը շարունակում է ինքնակազմավորվել և դիմադրություն ցույց տալ, չնայած բարդ տնտեսական ու քաղաքական ենթատեքստին: Ռուսական ներկա հասարակությունը ծայրահեղ հատվածավորված ու ապակողմնորոշված է, տարբեր շերտերն ապրում են տարբեր արագությամբ ու բացության տարբեր մակարդակում: Այդօրինակ շերտավորումը ձևավորում է երկրի կերպար, որ ի վիճակի չէ որոշել իր զարգացման ուղղությունը, տատանվում է բացության ու ինքն իր մեջ պարփակվելու ցանկության մեջ: Կրեմլը նախևառաջ ձգտում է չճոճել իր հիմնաքարը` ձեռնպահ մնալով շարժումներ նախաձեռնելուց, որ կարող են ճակատագրական դառնալ: Այդ կայունությունը, որ շատերն սկսում են համեմատել բրեժնևյան դարաշրջանի լճացման հետ, առաջվա պես կարևոր է բնակչության համար, որ փոփոխությունների կոչ է անում, բայց չի ցանկանում պատասխանատվությունն ու ռիսկերը ստանձնել: 1900-ականների անցումային ՙմութ տարիները՚, որ ռուսական իշխանությունները շարունակում են օգտագործել վախեցնելու համար` կյանքի մակարդակի անկումը, լոկալ պատերազմները ծայրամասերում, հետխորհրդային Ռուսաստանի` գերտերության կարգավիճակի կորուստը ստիպում են շատ ռուսաստանցիների ափսոսել ԽՍՀՄ-ի փլուզման համար: Իշխանությունն այսօր Ռուսաստանում հիմնականում բնորոշում են նախագահի անձը, ոչ թե սոցիալական ինստիտուտները, այդ պայմաններում առաջիկա ժառանգորդությունը (գուցե 2024-ին, Վլադիմիր Պուտինի նախագահական չորրորդ ժամկետի ավարտին) կարող է սկիզբ դնել տնտեսական, սոցիալական, քաղաքական ցնցումների: Այդ ենթատեքստում միանգամայն հավանական է, որ պուտինյան դարաշրջանի կայունությունը, համեմատական բարգավաճումն ու միջազգային հեղինակության վերականգնումը ոչ քիչ նոստալգիկ հիշողություններ թողնեն իրենցից հետո:
Տատյանա Կոստուևա-Ժան, Ouest-France


Հ.Գ. Եվ ինչու՞ են Արևմուտքում որոշել ճանապարհել ՌԴ նախագահին` հերթական ժամկետի ավարտից հետո: Նա չի շտապում ու ընդհանրապես գնալու տեղ էլ չունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ