Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ. Ագռավը Ռուսաստանն է, ճայը` Արևմուտքը կամ` հակառակը

Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ. Ագռավը Ռուսաստանն է, ճայը` Արևմուտքը կամ` հակառակը
04.03.2014 | 12:23

Երբ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա, CNN-ով այնպիսի իրարանցում էր, այնպես էին զայրացել և շփոթվել, հաղորդավարներից սկսած մինչև Օբամա, որ անգամ մի պահ հավատացի, թե դա նրանց համար անսպասելի էր, և նրանք իսկապես այդքան շփոթված և վրդովված են: Հետո անդրադարձա, թե այդ ինչպե՞ս է հնարավոր, որ ինձ համար Ռուսաստանի ներխուժումն անսպասելի չէր, իսկ ամերիկյան կառավարության համար, իր հետախուզական ծառայություններով և Ռուսաստանը հետազոտող մի քանի գիտահետազոտական ինստիտուտներով, անսպասելի էր: Եվ կրկին անդրադարձա Հռոմի պապի խորհրդանշական ուղերձին, երբ մաղթելով խաղաղություն Ուկրաինային, նա բաց թողեց երկու աղավնիներ, որոնց անմիջապես հոշոտեցին սոված ագռավն ու ճայը: Ագռավը Ռուսաստանն է, ճայը` Արևմուտքը կամ` հակառակը: Փաստորեն, Հռոմի պապը խորհրդանիշների լեզվով ուկրաինացիներին զգուշացրեց գոյություն ունեցող քաղաքական սցենարի մասին: Այստեղից հետևություն` երբեք չի կարելի է դառնալ խաղաքարտ մեծ տերությունների խաղի մեջ:

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ