ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ո՞Ւմ համար է «ղողանջում» Արմագեդոնը

Ո՞Ւմ համար է «ղողանջում» Արմագեդոնը
17.12.2013 | 00:40

Տարին ավարտվում է: Քաղաքական տեսակետից այն անչափ բուռն ստացվեց: Ջրհոսի դարաշրջանն ուրույն առանձնահատկություն ունի. բացվում են բոլոր կապերը, թաքունը հայտնի է դառնում, ենթագիտակցությունը հոսում է առատորեն, ինչ պահված է հասարակության, մարդու խորքերում, աչքառ է ելնում` իր ողջ անհեթեթությամբ և մերկությամբ, ու խեղդում ֆիզիկական մերկության ամոթը: Ասել է` քանդվում են բոլոր կապ ու կապակցությունները` նորը ստեղծելու կամ իսպառ ոչնչացնելու համար:
Այս ամենը մեկ բառով կոչվում է Արմագեդոն:
«Ալֆան» ու «օմեգան» կապող այս բառի կողքին հայաստանյան իրադարձություններն ահագին փափուկ կարող են թվալ, եթե գլոբալ խնդիրները կենտրոնացնենք Սիրիայի տարածքում, ուր հարյուր հազարավոր զոհեր եղան անցնող տարում: Եվ ՈՒկրաինայի վրա, ուր երկիրը կանգնած է քանդման շեմին` բառի ամենալայն իմաստով, ավելին` որոշ փորձագետներ պնդում են, թե երրորդ համաշխարհայինը կսկսվի ոչ թե Մեծ Մերձավոր Արևելքի «շեմից», այլ հենց ուկրաինական զարգացումներից, որովհետև մնացած երկու համաշխարհայինները նույնպես Եվրոպայից են սկիզբ առել:
Հայաստանում տարին, նախագահական և քաղաքապետական ընտրությունների միջով անցնելով, շեմեց Մաքսայինի դուռը: Մեր կորուստները, կարելի է ասել, ֆիզիկական պլանում մեծ չէին, սակայն ներքին, բովանդակային պլանում մեզանում նույնպես բոլոր կարգի կապերի ապաբովանդակացում է տեղի ունենում: Իսկ դեպի Մաքսային միություն մեր քայլքն անորոշության այնքան մեծ իմպուլսներ է պարունակում` թե՛ պետական ինքնության, թե՛ ապագա զարգացումների, և արդեն մաքոքի մեջ հայտնվող (կդրվի՞ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային «հենակետ», թե՞ ոչ) Ղարաբաղի հարցում, որ կարծեցյալ այս անդորրով շատ տարվել պետք չէ: Այնուհանդերձ, պետք է հուսալ, որ տարին փակվում է առանց մեծ կազուսների:
Փորձենք շարունակաբար դիտել, թե կուսակցական մակարդակում ինչ տեղի ունեցավ մեզանում:
ՀՀԿ: Վերջինիս դեպքում կիրառելի է հայտնի աֆորիզմը` «մի քիչ էլ կվատանա ու էդպես կմնա»: ՀՀԿ-ն չկատարեց այն պատվիրակումները, որ հանձնառել էր հանրության առաջ: Տնտեսական վիճակը բարվոք չէ, եթե չասենք, որ կուտակային ու «այլային» մոտեցումները ոչ միայն ֆիքսումն են, որ փող չկա երկրում, այլև որ այդ փողը ա) սխալ ձեռքերում է, բ) այդ ձեռքերի դեմ կոռուպցիոն ու հակամոնոպոլիստական աշխատանք գրեթե չի տարվում, եթե տարվում է, ապա օ.գ.գ. չկա, գ) սրտացավության պակաս կա, դ) որ ամենակարևորն է` մարդն անտեսված է: Ասել է` Մաքսային միություն շտապող Հայաստանում կրկին մարդն ամենաէժան կապիտալն է:
Սա՝ փիլիսոփայության տեսանկյունից:
Աշխարհաքաղաքական առումով ՀՀԿ-ի վարած քաղաքականությունը գուցե թե հասկանալի, մասամբ` արդարացված, այնուհանդերձ կաղ ու քաչալ է նույնքան, որքան երկրում մնացած ամեն ինչը: Հասկանալի է, Հայաստանն իր ռեսուրսներով, աշխարհագրական դիրքով, ավանդական հարաբերություններով, իր Ղարաբաղով, անվտանգության ձևավորված համակարգով հեռու գնալ չէր կարող մայր Ռուսաստանից: Սակայն հիերարխիկ այն հարաբերությունները, որ ավանդաբար ձևավորվել են Ռուսաստանի ու Հայաստանի միջև, ուղղակի անընդունելի են, որովհետև, ի տարբերություն մնացյալ երկրների, այստեղ Ռուսաստանը չափից դուրս «տանն» է, էլ չենք ասում` նրա չինովնիկների երբեմն-երբեմն դրսևորվող ահավոր «ցինիկ» պահվածքը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ