Լիբանանյան «Հզբոլահ» զինված խմբավորումը հայտարարել է, որ Սիրիան մտադիր է իրենց այնպիսի զենքեր տրամադրել, որը կփոխի ուժերի դասավորությունը։
Խմբավորման ղեկավար Հասան Նասրալան չի տեղեկացրել է՝ հատկապես ինչ տիպի զենքի մասին է խոսքը, բայց ընդգծել է, որ «Հզբոլահը» կսատարի Սիրիայի ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի Գոլանի բարձունքներից իսրայելցիների արտաքսմանը։ Նա նաև նշել է, որ զենքի այդ մատակարարումը պատասխան է վերջին օրերին Իսրայելի կողմից սիրիական ռազմական օբյեկտներին հասցված հարվածներին։