Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մայաները ճի՞շտ էին

Մայաները ճի՞շտ էին
22.04.2013 | 16:21

6,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Մեխիկոյում, մայրաքաղաքի շենքերը ցնցվել են, իսկ բնակիչները խուճապահար լքել բնակարանները: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մեխիկոյից 16 կիլոմետր հեռու` Լասարո Կարդենաս քաղաքը` Միչիոական նահանգում: Վերջին երկրաշարժը Մեխիկոյում եղել էր մարտի 26-ին` 18 րոպե ընդմիջումով երկու ցնցումներով 5,5-2,1 մագնիտուդ ուժգնությամբ: Ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ